18:37 13.03.2025
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում:
Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարարությանն ամրացված 9 տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ԱԳ նախարարի համապատասխան իրավական ակտով կիրականացվի տրանսպորտային միջոցների բաշխումը օտարերկրյա պետություններում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմիններին: Հիմնավորման համաձայն՝ նախարարության հաշվեկշռում հաշվառված է 15 մեքենա, որոնցից 14-ը ՀՀ վարչապետի հանձնարությամբ ենթակա է կրճատման:
Հաշվի առնելով 2025-2026թթ. ՀՀ պետական բյուջեի միջնաժամկետ ծրագրերի մեջ ներառված օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում առկա հին և մաշված ավտոմեքենաների թարմացման գործընթացը, ինչպես նաև նախարարության հաշվեկշռում առկա կրճատվող մեքենաների ցանկում ընդգրկված նոր և տեխնիկապես լավ վիճակում գտնվող ավտոմեքենաները, ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված, նախարարությունը նախատեսում է տեղափոխել և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների տնօրինմանը հանձնել նախարարության հաշվեկշռում առկա 9 տրանսպորտային միջոցները: Ավտոմեքենաները գտնվում են տեխնիկապես անթերի վիճակում:
Անսարքություններ և կոսմետիկ խնդիրներ առկա չեն:
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...