11:50 23.09.2018
ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը կարծում է, որ Երևանի ավագանու այս ընտրություններն ըստ էության հեղափոխությունից հետո առաջին ընտրությունն են, և դրանով իսկ կարևոր են: Այս մասին Շահգելդյանը նշեց «Ազատության» հետ զրույցում:
«Մենք աջակցել և աջակցելու ենք հեղափոխությանը, որովհետև Հայաստանում ժողովրդավարության կայացումը կարևորագույն խնդիրներւց մեկն է: Այս ընտրությունները, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների, վարչական ռեսուրսների կիրառման, առանց կեղծիքների, կարևոր են Հայաստանի ապագա քաղաքական համակարգի ձևավորման, իրական ժողովրդավարության կայացման տեսանկյունից»,- ասաց նա:
Շահգելդյանն այս ընտրություններից դրական ակնկալիքներ ունի, նա մասնավորեցրեց` ըստ օրենքի` նվազագույնը երեք կուսակցություն պետք է լինի Ավագանիում, որպեսզի ավագանին կարողանա աշխատել. «Օրինաց երկիր»-ն ակնկալում է լինել այդ երեք քաղաքական ուժերից մեկը: Քաղաքապետի թեկնածուն կարծում է` սրանք հենց այն ընտրությունները պետք է լինեն, որոնք անհրաժեշտ են լինելու Հայաստանի Հանրապետությանը:
Լրագրողի հարցին` այն ուժերը, որոնք նախկինում ընտրակաշառքի մեջ են մեղադրվել, պահածոներ են բաժանել և այլն, այս անգամ կկարողանա՞ն ձայներ ապահովել առանց այդ ամենի, Շահգելդյանը պատասխանեց, որ չի ցանկանում առաջ անցնել ու կանխորոշել որևէ քաղաքական ուժի ստացած ձայները և քվեները:
«Պետք է ժողովուրդը որոշի, ինչպես ասում են` ժողովրդի ձայնով և Աստծո կամոք: Նույնիսկ այն քաղաքացիները, որոնք նախկինում գայթակղվել և կաշառք են վերցրել, այսօր ցանկություն ունեն նորմալ, օբյեկտիվ, արդար, մաքուր ընտրությունների»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե` ինչպե՞ս են աջակցել հեղափոխությանը, քանի որ իրենց փողոցում չեն տեսել, Շահգելդյանը նշեց, որ աջակցությունը եղել է առաջին հերթին հայտարարություններով, առավել քան 9 հայտարարություն է եղել, իրենք եղել են հանրահավաքներին, հազարավոր կուսակցականներ մասնակցել են գործընթացներին, 12-ի նկատմամբ քրգործեր են հարուցվել, բռնություն է կիրառվել:
«Մենք այսօր էլ աջակցում ենք հեղափոխությանը և աջակցելու ենք կաշառակերության, կոռուպցիայի դեմ պայքարին, մարտի 1-ի դեպքերի, քրեական հանցագործությունների բացահայտմանը, աջակցում ենք հեղափոխության գաղափարախոսությանը»,- ասաց ՕԵԿ քաղաքապետի թեկնածուն:
Շահգելդյանը կարծում է, որ իրենք Ավագանիում բարձր ներկայացվածություն կունենան:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...