Այս ընտրությունը բոլորիս քննությունն է. Զարուհի Փոստանջյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Այս ընտրությունը բոլորիս քննությունն է. Զարուհի Փոստանջյան

12:58 23.09.2018

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները քննություն են գործող իշխանության համար:

«Դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել, ամենակարևորն այս իշխանության ստանձնած պարտականությունն է` արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը: Սա այս իշխանությունների քննությունն է, ոչ թե մեր պայքարը ընտրակեղծարարության դեմ, հետևաբար, մենք սպասում ենք, թե ինչպես են քննությունները հանձնում իշխանությունները»,- ասաց նա:

Փոստանջյանի խոսքով` եթե անգամ լինեն ընտրախախտումների դեպքեր, կանխարգելիչ գործիքը գործող իշխանությունների ձեռքին է: Նա ասաց, որ ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկություններ իրեն էլ են հասել, լսել է, սակայն ընդգծեց` ընտրակաշառք բաժանելու և վերցնելու գործընթացն օպերատիվ հետախուզական ծառայությունների իրավասության մեջ է մտնում, ոչ թե քաղաքացիների, և եթե կան հիմնավոր կասկածներ, պետք է հարուցվեն քրգործեր, մեղադրանք առաջադրվի և սկսվի քրեական հետապնդում:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ցանկալի է`ընտրապայքարին մասնակցած բոլոր քաղաքական ուժերն ունենան ժողովրդի քվեն, վստահությունը, քանի որ ավագանու բոլոր ցուցակների մեջ կան մարդիկ, որ իրոք սրտացավ են Երևանի համար, և պետք է բոլորը հնարավորություն ունենան կյանքի կոչելու իրենց ներկայացրած ծրագրերը:

«Սա մի հոգու գործ չէ, այս պահին անգամ կառավարությունն իր գործառույթները լիարժեք չի կարողանում իրականացնել: Երկիրը երբ քանդված է, բոլորը պետք է աշխատանքներին մասնակցեն, Երևանի կառավարման մեջ պետք է մեր ազգի ողջ ներուժը կիրառենք: Ես կցանկանայի, որ բոլորս ներկայացված լինեինք, և մեր ներկայությունը լիներ բազմազանության և բոլորիս ուժերի կոնսոլիդացման միջոցով»,- ասաց նա:

Ընտրություններում չհաղթելու դեպքում Փոստանջյանը պատրաստ է շնորհավորել հաղթող ուժին, հետագայում էլ պահանջել ծրագրերի իրականացում:

«Սա բոլորիս քննությունն է, մենք այլևս իրավունք չունենք այս քառորդ դարի ընթացքում եղած արատավոր երևույթները կրկնել, սա քննությունն է գործող իշխանության, մասնավորապես դրանում ընդգրկված կոալիցիայի»,- նշեց Փոստանջյանը:

Որքանով էին այս ընտրությունները պատմական, այդ մասին, ըստ թեկնածուի, հնարավոր կլինի դատել որոշ ժամանակ անց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP