12:44 23.09.2018
«Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը քվեարկել է Գրողների միության շենքում տեղակայված թիվ 9-59 ընտրական տեղամասում:
Անահիտ Թարխանյանը օրը տոնական է համարել՝ պնդելով, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրություններն են ու վստահորեն հույս հայտնել, որ ընտրությունները կանցնեն արդար ու ազնիվ: Անահիտ Թարխանյանը կոչ է արել ընտրողներին գալ ընտրատեղամասեր և կատարել իրենց ընտրությունը:
«Կարծում եմ՝ դա մեծ իրադարձություն կլինի բոլորիս կյանքում: Բոլոր երևանցիները հնարավորություն ունեցան համապատասխան իրենց նախասիրությունների ընտրություն կատարել»,- հավելեց նա:
Լրագրողների այն հարցին, թե չունի արդյոք նա մտավախություն՝ կապված ընտրությունների հետ, քանի որ դեռ նախորդ օրն արդեն ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ մեղադրանքներ են հնչել, Թարխանյանը պատասխանեց, որ «այս ամենի մասին կխոսեն վաղը:
«Այսօր եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ընտրողների և մեզ համար, եկեք հանգիստ քվեարկենք»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք ահազանգեր չեն ստացել, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց՝ ոչ:
«Կարծում եմ ու համոզված եմ, որ մինչև օրվա վերջ չենք էլ ստանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ մասին հայտարարությամբ վաղը հանդես կգա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...