Տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց սնունդ և ջուր են բերել. Հելսինկյան կոմիտեն խախտումներ է արձանագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց սնունդ և ջուր են բերել. Հելսինկյան կոմիտեն խախտումներ է արձանագրել

13:16 23.09.2018

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն Երևանի արտահերթ ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնում Ավան վարչական շրջանում: Ժամը 13:00-ի դրությամբ Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել են հետևյալ խախտումները:

1/16

Տեղամասում արձանագրվել է դեպք, երբ ցուցակում անձի անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:

1/14

Տեղամասում մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում քվեարկության կտրոնը անհատական կնիքով կնքվել է քվեատուփի մոտ գտնվող հանձնաժողովի անդամի կողմից, հետագայում խախտումը շտկվել է: Կտրոնը սկսել է կնքել ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամը:

1/17

Տեղամասում կինը օգնել է ամուսնուն կատարի քվեարկություն, և ամուսնու հեռանալուց հետո, կինը տեխնիկական սարքավորման մասնագետին ներկայացրել է ամուսնու անձնագիրը, որից հետո տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվել է կարմիր նշան: Հանձնաժողովի նախագահը հրավիրել է ոստիկանին, որը սկսել է իրականացնել քննություն:

1/18

Տեղամասում հանձնաժողովի անդամ Օսյան Արմինեն, վիճակահանության արդյունքի համաձայն 18:00-20:00  ժամանակահատվածում պետք է իրականացներ «ցուցակ 1»  գործառույթը, սակայն հանձնաժողովի մյուս անդամ Ալիսա Սահակյանի հետ ներքին որոշմամբ փոխվել են իրենց գործառույթներով: Գրանցամատյանում արձանագրվել է ոչ թե վիճակահանության արդյունքը, այլ ներքին պայմանավորվածությամբ ձեռք բերված համաձայնության արդյունքը:

***

Հանձնաժողովի անդամը անձին գրանցել է լրացուցիչ ցուցակում՝ առանց համապատասխան փաստաթղթի, ապա հասկանալով իր սխալը՝ քաղաքացուն ուղարկել է համապատասխան տեղեկանք բերելու:

1/17

«Ցուցակ 1»- ի մոտ նստած հանձնաժողովի անդամը մինչև 10:30-ը ընտրողների ցուցակում նշել է ընտրողների անձնագրային տվյալները, ապա սկսել է սպիտակեցնող նյութով /շտրիխ/ջնջել:

1/19

Ընտրողը ցուցակում ստորագրել է այլ անձի անվան դիմաց, հանձնաժողովի անդամը որոշել է, որ ում անվան դիմաց ստորագրվել է, նա էլ կստորագրի շփոթված քաղաքացու փոխարեն: Այդ մասին արձանագրություն է կազմվել:

1/7, 1/9

«Իմ Քայլը» դաշինքից ներկայացած անձինք  տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց սնունդ և ջուր են բերել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP