00:00 16.04.2025
Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր կատարվում է շարժասանդուղքների փոխարինում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Գործընթացը մի քանի կայարաններում արդեն ավարտվել է: Ընթացքի մեջ են «Սասունցի Դավիթ», առաջիկայում նաև՝ «Զորավար Անդրանիկ» կայարանում շարժասանդուղքների նորացման աշխատանքները:
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման համար:
Հաճախ չերևացող այս աշխատանքների հիմնական նպատակը երևանյան մետրոյի ու ուղևորների անվտանգությունն է:
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...
14:47 30.07.2025
Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 31-ին՝ ժամը 10:00-ից մինչև 10:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
14:35 30.07.2025
Կարմիր խաչը լիակատար պատրաստվածության մեջ է Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառովԿարմիր խաչը և Կարմիր մահիկը բարձր պատրաստվածության վիճակում են Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, ասվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (IFRC) հայտարարության մեջ։ Կամչատկայում չորեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Հայտարարվել […] ...
14:24 30.07.2025
«Բարսելոնան» փորձարկում է իրականացրել «Կամպ Նոու» ստադիոնումԿատալոնական «Բարսելոնան» վերակառուցման վերջին փուլում գտնվող «Կամպ Նոու» ստադիոնում տեխնիկական և գործառնական փորձարկում է իրականացրել։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Փորձարկումը, որը տեղի է ունեցել Tribuna և Gol Sur գոտիներում, ներգրավել է անվտանգության, գործառնությունների, սպասարկման, սննդի ու խմիչքի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններ, նաև ստուգվել են հարակից կարևոր համակարգեր: Փորձարկված տարրերի թվում են ամբողջ լուսավորությունը, […] ...