23:06 29.05.2025
18 տարի առաջ Երևանի և Նիցցայի միջև կնքված համաձայնագրի շնորհիվ նրանք հռչակվեցին քույր քաղաքներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Ավելի քան մեկ տասնամյակ անց՝ շոշափելի գործակցության բացակայությունից հետո, 2023-ին Նիցցայի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան` նշանավորվեց Երևանի քաղաքապետարանի հետ առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ, որի շրջանակում Երևանի բուժհաստատություններից բժիշկները վերապատրաստման ծրագրով մեկնեցին Նիցցա:
Այս տարվա ընթացքում ևս բժիշկների մի խումբ արդեն ժամանել է Նիցցա: Ծրագիրը շարունակական է:
Մանրամասները՝ տեսանյութում:
18:45 30.05.2025
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան համագործակցությունն ու բարեկամությունը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում փոխհամագործակցության ծրագրերի իրականացումը: Հանդիպման […] ...
18:35 30.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 106 միլիոն 867 հազար դրամըՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Խ.Պ.-ն, հանդիսանալով մի շարք ընկերությունների ղեկավար, Ա.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ ներդրել է առևտրային ծրագիր՝ նպատակ ունենալով թաքցնել տնտեսվարողների վաճառքների իրական ծավալները և ստացած եկամուտները: Արդյունքում, ընկերության շրջանառությունը հարկային մարմին ուղարկվող հաշվետվություններում պակաս է ներկայացվել, […] ...
18:25 30.05.2025
«Լիվերպուլը» հարձակվողներ է փնտրում«Լիվերպուլը» կազմել է այն հարձակվողների ցուցակը, որոնց կարող է պայմանագիր առաջարկել այս ամռանը, հայտնում է Daily Mail-ը: Ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» Հյուգո Էկիտիկեի, «Լայպցիգից» Բենյամին Շեշկոյի և «Աթլետիկոյից» Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Ակումբն արդեն հաստատել է «Բայերից» Ժերեմի Ֆրիմպոնգի տրանսֆերը, իսկ Ֆլորիան Վիրցի համար պայքարում առաջատար է։ «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեսը նույնպես կարող է […] ...
18:16 30.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Քուվեյթի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանը։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-քուվեյթյան հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակություն և որակ կստանան։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Քուվեյթի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն՝ […] ...
18:10 30.05.2025
Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Շրջանավարտներն անցել են նախագծերի վրա հիմնված բարդ ուսումնական ծրագիր՝ կատարելագործելով ծրագրավորման հմտությունները և […] ...