11:47 11.06.2025
Այսօր Ճամբարակում` Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Հրշեջ-փրկարարները որոնողափրկարարական շարունակվող աշխատանքների արդյունքում փլատակներից հայտնաբերել են շենքի բնակիչներից ևս մեկի դին։ Կան տուժածներ, որոնք հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից:
Ավելի վաղ SHANTNEWS.am– հայտնել էր, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2 խումբ՝ կինոլոգներով։
Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով․ շենքի երրորդ հարկի բնակարաններից մեկում․ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ։
21:31 12.06.2025
Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն21:31 12.06.2025
Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարդարապատ գյուղի 58-ամյա բնակիչը ապօրինի աճեցնում ու մշակում է կանեփ տեսակի բույս և պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ սարդարապատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...
21:23 12.06.2025
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի արարողությունը կայացել է այսօր: Անգլիացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր թիմում հանդես կգա 12 համարով: ...
21:15 12.06.2025
Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ ԽուդաթյանՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:05 12.06.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Ավան վարչական շրջան՝ 10։00-16։00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգայի կենտրոն» ՓԲԸ, «Էլդորադո» խանութ սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ Խուդյակովի փողոցի առանձնատներ և […] ...
20:56 12.06.2025
ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի […] ...
20:48 12.06.2025
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԼեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հրաժարական է տվել: «Եկել եմ այն եզրակացության, որ հանուն հավաքականի պետք է հեռանամ գլխավոր մարզչի պաշտոնից: Ինձ համար երազանք էր հավաքականը գլխավորելը»,- Պրոբեժի խոսքերը մեջբերում է Լեհաստանի ֆուտբոլային միությունը: Ավելի վաղ մարզիչն ավագի թևկապից զրկել էր Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ աստղային ֆուտբոլիստը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին: Մունդիալ-26-ի որակավորման մրցաշարի […] ...