22:26 12.06.2025
Երևանում շարունակվում են վերգետնյա լարերի տեղափոխումը ստորգետնյա խրամուղիներ, ինչը միաժամանակ նպաստում է քաղաքի տեսքի բարելավմանը և ենթակառուցվածքների անվտանգ ու արդյունավետ շահագործմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
Աշխատանքները մեկնարկել են նաև Նալբանդյան փողոցում։
Նշենք, որ ծրագիրն արդեն իրագործվել է Խորենացի, Ամիրյան, Վարդանանց, Հանրապետության փողոցներում, իսկ Թումանյան և Աճառյան փողոցներում և Մյասնիկյան պողոտայում դեռևս շարունակվում է։
Ապագայում ստորգետնյա լուծումներ կտրվեն նաև Աբովյան, Դեմիրճյան , Արգիշտիի և Մելիք Ադամյան փողոցներում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայում:
20:24 13.06.2025
Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրաԻսրայելի զինված ուժերը կրկին փորձել են հարձակվել իրանական Ֆորդոու միջուկային կենտրոնի վրա, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Կում քաղաքի մոտ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ իսրայելական կողմը երկու հրթիռային հարված է հասցրել Կում քաղաքին, միջուկային կենտրոնին որևէ վնաս չի հասցվել։ ...
20:13 13.06.2025
Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ումԲուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը: Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի […] ...
19:55 13.06.2025
Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտումԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu-ն, այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Նաթանզը համարվում է Իրանի ամենախոշոր միջուկային օբյեկտներից մեկը՝ տեղակայված Իսֆահանի նահանգում։ Քամալվանդին նշել է, որ Իսրայելը […] ...
19:49 13.06.2025
Սինթետիկ թմրամիջոց ու դանակ պահող երիտասարդին ոստիկանները ձերբակալել ենՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով հունիսի 11-ին Շենգավիթում ձերբակալել և վարչություն են տարել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց և դանակ։ Երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...
19:44 13.06.2025
Գավառում կանցկացվի Արհեստների 4-րդ միջազգային փառատոնըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 21-22-ը Գավառում կանցկացվի Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Արհեստների միջազգային փառատոնը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերից մեկում մեկտեղում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ Հայաստանից և արտերկրից։ 2025 թվականին փառատոնը կհանգրվանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ […] ...