Սոցցանցերում ակտիվությունը կազդի վարկ ստանալու վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Սոցցանցերում ակտիվությունը կազդի վարկ ստանալու վրա

11:50 16.04.2018

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր և տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական և սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության և նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։  Ըստ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հայաստանյան գրասենյակի՝ այդ տեխնոլոգիաները կարող են կիրառվել կամ կիրառվում են նաև Հայաստանում, քանի որ այստեղ ևս հազարավոր բնակիչներ ակտիվորեն օգտվում են սոցիալական ցանցերից։ 

Սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից գեներացվող տվյալների հսկայական քանակը վաղուց ցանկալի ավար է դարձել մարքեթինգային գործակալությունների, սոցիոլոգիական ծառայությունների և տվյալների վաճառքով զբաղվող ընկերությունների համար։ Բրիտանական Cambridge Analytica ընկերությանն առնչվող վերջերս տեղի ունեցած աղմկահարույց դեպքը, որն, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, ստացել է Facebook-ի 50 միլիոն օգտատերերի տվյալները և դրանք օգտագործել ԱՄՆ-ում նախընտրական արշավի ընթացքում, ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան արժեքավոր է այդ ռեսուրսը։ Ինչպես Cambridge Analytica-ի, այնպես էլ շատ այլ դեպքերում, տվյալներն օգտագործվել են օգտատերերին թիրախավորված գովազդ (լինի դա առևտրային կամ քաղաքական) ցուցադրելու նպատակով։

Այն մասին, որ գործողությունները սոցիալական ցանցերում կարող են ազդել վարկի տրամադրման վրա, օգտատերերը հազիվ թե մտածեն։ Վարկատուները և նրանց վարկառուների մասին տեղեկատվություն տրամադրող կազմակերպություններն արդեն մտածում են։ Օրինակ Ռուսաստանի Վարկային պատմությունների ազգային բյուրոն (ՎՊԱԲ) Mail.ru Group-ի հետ հայտարարել է սոցիալական ցանցերի հաշվեգրերի միջոցով հնարավոր վարկառուների ստուգման ծառայության ստեղծման մասին։ Այժմ բանկերը կկարողանան հասանելիություն ստանալ «Одноклассники»-ում, «ВКонтакте»-ում և «Мой Мир»-ում հաշվեգրեր ունեցող միլիոնավոր մարդկանց մասին տեղեկատվությանը։ Վարկունակության գնահատման լուրջ խնդիրներից մեկն այն է, որ շատ մարդիկ չունեն վարկային պատմություն։ Ինչպես իմանալ արդյո՞ք օգտատերը ժամանակին կվճարի վարկը, եթե նա ոչ մի վարկ չի վերցրել։ Օգնության են գալիս գնահատման ոչ ավանդական մեթոդները։ Ֆիլիպինների Lenddo ստարտափը, ի թիվս այլոց, առաջարկում է հնարավոր վարկառուներին գնահատել ըստ նրա, թե ինչպես են նրանք լիցքավորում հեռախոսի մարտկոցը։ Ձեր սմարթֆոնը լիցքաթափվում է մինչև զրո։ Հնարավոր է, որ դուք անպարտաճանաչ մարդ եք, որը նաև կձգձգի ամենամսյա վճարումները։ Branch ընկերությունն էլ Աֆրիկայում հնարավոր վարկառուներին գնահատում է ըստ նրա, թե նրանք պահպանում են արդյո՞ք ուղղագրությունը SMS-հաղորդագրություններում։ Վարկ եք ցանկանու՞մ՝ հիշեք ուղղագրության կանոնները։ 

«Սբերբանկ»-ն անցյալ տարվա վերջում հայտարարել է, որ վարկառուներին գնահատելու է ըստ սոցիալական ցանցերում հավանությունների և գրառումների. հաղորդվում էր, որ գողալեզու երգերի և բանտային մշակույթի սիրահարները կդժվարանան վարկ ստանալիս։ Double Data ընկերությունը՝ ոչ ավանդական սքորինգի ռուսական շուկայի առաջին խաղացողներից մեկը նույնպես օգտագործում էր սոցիալական ցանցերը և խելացի ալգորիթմները վարկառուների գնահատման համար, մինչև որ Mail.ru Group դատարանի միջոցով չհասավ իր սոցիալական ցանցերից բաց տվյալների օգտագործման արգելքին։ 

Facebook-ը գրանցել է ըստ օգտատիրոջ ընկերների վարկային պատմության նրա վարկային բարեհուսության հաշվարկի արտոնագիր։ Double Data-ի նման ընկերություններն աշխատում են սոցիալական ցանցերի բաց տվյալների հիման վրա. բավական է փակել էջը բոլորի համար, բացի ընկերներից, և գրառումներն անհասանելի կդառնան նրանց համար։ Սակայն վարկային գործակալության և օգտատիրոջ ամբողջ ակտիվությունը տեսնող սոցիալական ցանցի գործընկերության դեպքում դա կարող է չօգնել, թեև ՎՊԱԲ-ը հայտարարում է, թե վերլուծելու է միայն այն տվյալները, որոնք բաց հասանելի են։

Fama.io ընկերությունը գործատուներին առաջարկում է սոցիալական ցանցերում թեկնածուների ստուգման ծառայություններ։ Ստուգման արդյունքում  ընկերությունը կհայտնի, թե կհարմարվի արդյո՞ք օգտատերը կորպորատիվ մշակույթին, կլինի արդյո՞ք ակտիվ և ջանասեր աշխատակից և արժե արդյո՞ք նրանից սպասել շովինիստական արտահայտություններ և սեքսուալ ոտնձգություններ։ Ռուսական ընկերություններից մեկը մի քանի տարի առաջ տեղադրում էր հետազոտություններ, որտեղ պատկերների ճանաչման համակարգի օգնությամբ համադրում էր սոցիալական ցանցերի լուսանկարները ոչ ավանդական ծանոթությունների և ինտիմ ծառայությունների կայքերի լուսանկարների հետ, որպեսզի կազմի բուհերի վարկանիշն ըստ այդտեղ սովորող միասեռականների և մարմնավաճառների։ Մեղմ ասած, վախեցնող է այն միտքը, որ «ВКонтакте»-ի օգտատիրոջ էջը տվյալների ինչ-որ բազայում է հայտնվում «սեքս-ինդուստրիայի աշխատող» նշումով՝ ալգորիթմի սխալի պատճառով, որի հայտարարված էֆեկտիվությունը ոչ ոք չի ստուգել։ ՎՊԱԲ-ի պարագայում ո՛չ ալգորիթմների աշխատանքի սկզբունքը, ո՛չ այն տվյալները, որոնց վրա դրանք հենվում են, չեն բացահայտվում։ Եվ դա նրանց համար, ովքեր թանկ իրը գնելու այլ տարբերակ չունեն, քան վարկն է, նշանակում է մշտական լարվածություն սոցիալական ցանցերում գործողությունների պատճառով։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն առաջարկում է աահմանափակեք էջին երրորդ անձանց հասանելիությունը, հետևել, թե ում հետ եք ընկերանում: Հարկավոր է օգտագործել նաև վեբ-այցելությունների պատմությանը տվյալներ հավաքագրողների հասանելիությունը սահմանափակող մեխանիզմներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

11:00 21.08.2025

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

BACK_TO_TOP