ԱԺ լուծարման ավելի արդյունավետ տարբերակը գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգն է․ ՀԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+20.09 oC

ԱԺ լուծարման ավելի արդյունավետ տարբերակը գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգն է․ ՀԱԿ

11:07 01.10.2018

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ազգային ժողովի լուծարման ճանապարհն ավելի ժամանակատար է, համոզված է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Նաև շատ ավելի երկար գործընթաց է, որովհետև Սահմանադրության փոփոխությունները պետք է նախապատրաստվեն, բերվեն պառլամենտ, քննարկվեն: Հնարավոր է՝ Վենետիկի հանձնաժողովի հետ կապված խնդիրներ լինեն, որ Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքն արտահայտի դրա վերաբերյալ»,- ասել է նախկին պատգամավորն «Ազատության» հետ զրույցում:

Նրա կարծիքով՝ խորհրդարանի լուծարման համեմատաբար արդյունավետ տարբերակը գործող Սահմանադրությամբ նախատեսված կարգն է: ՀԱԿ ներկայացուցչի համոզմամբ՝ այդ դեպքում, այսպես կոչված, հակահեղափոխությունը տեսականորեն ունի թեկնածու առաջադրելու և Փաշինյանի ընտրվելուն խոչընդոտներ ստեղծելու հնարավորություն, բայց դա, ըստ Զուրաբյանի, քիչ հավանական է:

Գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, ապա երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվելու է: Նիկոլ Փաշինյանը մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ այդ դեպքում այլ թեկնածուի առաջադրման ռիսկ կա, իսկ առանց վարչապետի հրաժարականի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ գործող Սահմանադրությունում փոփոխություններ անցկացվեն՝ Ազգային ժողովը առանց վարչապետի հրաժարականի լուծարելու համար: Սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ կառավարությունում աշխատանքները սկսվել են, թե ինչ փուլում են՝ դեռևս չեն մանրամասնում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP