17:37 03.10.2018
Այսօր խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, թե լինելո՞ւ են բանակցություններ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի հետ, լինելո՞ւ է որևիցե փաստաթուղթ, թե՞ ոչ:
Սիմոնյանը հիշեցրել է, որ ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցներում այլ բան են ասել:
«Երեկ հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ դեկտեմբերին ՀՀ-ում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ասել եմ մեխանիզմի մասին, և ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Եվ սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որն առկա է մեր երկրում: Եվ, կարծում եմ, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն իսկապես անտեղի և ավելորդ կլինի»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, այո՛, այսօր մամուլում հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունը նույնական չէ իր նշած բովանդակության հետ:
Բայց դա վարչապետը մեծ խնդիր չի համարում ՀՀ քաղաքացիների և կառավարության համար: Խնդիրներ առաջանում են և կառաջանան նման հայտարարություններ անողների համար:
«2018 թվականի մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ ազդարարեցի քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին և կարող եմ ասել, որ, ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- հավելել է Փաշինյանը:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ կարող է ասել Փաշինյանը ՀՅԴ-ի վերաբերյալ:
«Դաշնակցության ներկայացուցիչն էլ ասվածի հետ համաձայնեց»,- պատասխանել է վարչապետը:
14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:44 28.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...
14:30 28.06.2025
Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերըԱվարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...
14:16 28.06.2025
Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճԱնցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...
13:58 28.06.2025
Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանցԻրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...
13:45 28.06.2025
Ճապոնացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Նոայում»«Ունիվերսիտատյա Կրայովայի» ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոայում»։ Այս մասին հաղորդում է ռումինական ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանում մասնակցել էր 39 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ն Օշիմայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: Կիսապաշտպանը նախկինում խաղացել է նաև Սլովակիայի «Միխալովցեում» և լեհական […] ...
13:30 28.06.2025
Այս պահից մինչև հուլիսի 5-ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է. «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռք բերել, որ մի իքս ամսաթվից հանրային-քաղաքական-հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1-ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս […] ...