Պետք է լինեն այնպիսի ընտրություններ, որոնք կբացառեն քաղաքական մենաշնորհը. Միքայել Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+14.09 oC

Պետք է լինեն այնպիսի ընտրություններ, որոնք կբացառեն քաղաքական մենաշնորհը. Միքայել Մելքումյան

13:07 04.10.2018

Վարչապետի հետ հանդիպման նպատակը եղել է տեղեկատվական, և բոլոր հնարավոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ են փոխանակվել։ Վարչապետը տեղեկացրել է, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններն անցկացնելը սկզբունքային որոշում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, տեղեկացրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքերով՝ վարչապետին ի պատասխան՝ դրվել է հարցադրում, որ սկզբունքային հարցը ոչ թե ժամկետն է, այլ պետք է Ընտրական օրենսգիրքը փոփոխվի, որից հետո որոշակի ադապտացիոն շրջան լինի բոլոր քաղաքական ուժերի համար, որպեսզի հնարավորինս հավասար պայմաններ ստեղծվեն։

«Ես՝ որպես քաղաքական գործիչ, դրան նաև ավելացնում եմ էնպիսի ընտրություններ (պետք է լինեն), որ բացառեն նոր քաղաքական մենաշնորհի ձևավորումը, որովհետև հետագայում ցանկացած տիպի քաղաքական մենաշնորհը ձևավորում է տնտեսական մենաշնորհ, և տնտեսությունը տանում է լճացման»,- նշել է Մելքումյանը։

Ազգային ժողովի փոխնախագահի խոսքերով՝ հաշվի առնելով անցյալը, պետք է հասնեն ռիսկերի հնարավորինս նվազեցման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

22:11 06.05.2025

Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե Հովհաննիսյան

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...

SHANTNEWS

22:00 06.05.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին

21:48 06.05.2025

«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

21:36 06.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի առաջին տասնօրյակում ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ Մայիսի 8-ին Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայքներում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում, Իսկ մայիսի 15-ին և 16-ին նույն համայնքում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից […] ...

Սենսացիա սնուկերի աշխարհի առաջնությունում

21:32 06.05.2025

Սենսացիա սնուկերի աշխարհի առաջնությունում

Շեֆլդում ավարտված սնուկերի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել Չժաո Սինտունը: Եզրափակչում չինացին, որի այս հաջողությունը սենսացիոն է համարվել, 18:12 հաշվով հաղթել է ուելսցի Մարկ Ուիլյամսին: Բանն այն է, որ Սինտունը դարձել է պատմության հինգերորդ մարզիկը, որն աշխարհի չեմպիոն է դարձել չներկայացնելով Մեծ Բրիտանիան: Մյուս չեմպիոններն են Հորաս Լինդրումը (Ավստրալիա, 1952 թվական), Քեն Դոհերթի (Իռլանդիա, 1997), […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:22 06.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեստան 9 փողոցի 13-19; 11 փողոցի 34-101 առանձնատներ, Այգեստան 11 փողոցի 56-143 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

BACK_TO_TOP