13:52 04.10.2018
Ամառվա ընթացքում կառավարության և խորհրդարանի հանձնաժողովներն աշխատել են Ընտրական օրենսգրքի վրա ու կատարել սկզբունքային մի քանի փոփոխություններ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս հավաստեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ու մանրամասնեց, թե որոնք են այդ փոփոխությունները.
Մելքումյանը վերջին կետի վերաբերյալ նշեց, որ, հավանաբար, չեն հասցնի տեխնիկական մասով ապահովել այդ կետի ներդրումը, քանի որ այն ժամանակատար է։ Իսկ, ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսգիրքը նույնպես կարող է արագ ընդունվել։
«Մենք կարող ենք արագ ընդունել դա հոկտեմբերի վերջին։ Բայց կրկնում եմ՝ որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի մենք գնանք այդ ադապտացիոն շրջանում և որոշակի արդյունք ունենանք»,- նշեց Մելքումյանը։
Սա սկզբունքային այն մոտեցումն է, որ ունի խմբակցությունը և դա է, որ հակադրվում է վարչապետի դիրքորոշմանը դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
«Կարծում եմ, որ շփումները, բանակցությունները կշարունակվեն, և մենք ինչ-որ որոշակի հանգուցալուծումներ կունենանք, այնպես որ, կարծում եմ՝ ինչ էլ լինի, երկիրը պետք է զերծ պահել ցնցումներից։ Ես հիմքում դա եմ տեսնում։ Որովհետև, եթե ցնցումային ձևով գնացին ընտրությունները, մենք շատ հետ կընկնենք»,- նշեց Մելքումյանը։
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...