14:12 04.10.2018
Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է հայաստանյան վերջին ներքաղաքական իրադարձություններին:
Լրագրողն անձամբ եկել է Հայաստան և այստեղ տեսանյութ նկարահանել:
«Նախարարների հրաժարականներ, հանրահավաք, որը նման է Ազգային ժողովի շենքի գրավմանը»,- այսպես է բնութագրել լրագրողը Հայաստանում տեղի ունեցած վերջին հանրահավաքը:
Ալեքսեյ Ռոմանովը տեսանյութում ցույց է տվել Ազգային ժողովի այգին ՝արդեն հանրության համար բաց վիճակում:
Լրագրողը նշել է, որ Ազգային ժողովի շենքն անհիշելի ժամանակներից փակ է եղել այցելությունների համար:
«Երբ Փաշինյանը մտավ Ազգային ժողով՝ բանակցություններ վարելու, բացեցին դարպասները և Փաշինյանի հետ հազարավոր մարդիկ ներս մտան: Սա ակնհայտ հաղթանակ է»,- նշել է Ռոմանովը:
Նա ցույց է տվել, թե ինչպես են մարդիկ աղբամաններ բերում ԱԺ այգի և նշել, որ սա ենթադրում է, որ այգին երկար ժամանակ բաց կլինի:
Լրագրողը նաև հավելել է, որ բացվել է Բաղրամյան 26-ը:
«Սա երկիշխանություն է, եթե մարդկանց առաջադրած թեկնածուն դարձել է վարչապետ, իսկ Ազգային ժողովում գտնվում են մարդիկ, որոնք այսօր չեն ներկայացնում հասարակության շահերը, ապա սա դասական երկիշխանություն է, որը աշխարհի ոչ մի երկրում լավ բանի չի հանգեցնի: Ազգային ժողովը թաքուն քվեարկություն է արել և դա ընկալվել է որպես հակահեղափոխական քայլ: Ոմանք այս քայլը համարել են հակահեղափոխական քայլ, ոմանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն այս քայլով ճնշում է օրենսդիր իշխանությունը, ոմանց կարծիքով էլ սա սադրանք էր, որպեսզի մարդիկ բախվեին պատագամավորների հետ»,- ասել է լրագրողը:
Ալեքսեյ Ռոմանովը նշել է, որ այս ամենից պետք է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը կարող է իր «ատամները ցույց տալ», իսկ հաջորդ եզրահանգումը այն է, որ արտահերթ ընտրություններն անպայման պետք է կայանան:
Նա ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և դրանից հետո 2 շաբաթվա ընթացքում Ազգային ժողովում օրենսդրական ընթացակարգերը, որոնք կարող են հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...