14:50 04.10.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին` որքանո՞վ է հավանական, որ ԱԺ այգին բացելուց հետո քաղաքացիները մուտք կգործեն խորհրդարանի շենք: Նա նշեց, որ այգու բացման օրը ոստիկանությունը թույլ չի տվել, որ քաղաքացիները շենք մուտք գործեն, նման հավանական դեպքերի վերաբերյալ Օսիպյանն ասաց.
«Ոստիկանությունը յուրաքանչյուր արարքին, յուրաքանչյուր դեպքին առանձնահատուկ մոտեցում ունի, կլինի՞ նման դեպք, առանձնահատուկ մոտեցում կցուցաբերվի»:
Լրագրողները հետաքրքրվեցին` քաղաքացիների համար այգին բացելուց հետո արդյո՞ք պաշտպանված են պատգամավորները: Ոստիկանապետը պատասխանեց.
«Հարցը պատգամավորը չէ, ՀՀ քաղաքացին է: ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել ցանկացած քաղաքացու անվտանգություն` լինի պատգամավոր, թե վարորդ»:
Ոստիկանապետն ասաց, որ այսօր ՀՀ ոստիկանությունը տիրապետում է հանրապետությունում տեղի ունեցող ցանկացած դեպքի:
Հարցին` ոստիկանության` անմիջապես վարչապետին ենթարկվելը պաշտպանո՞ւմ է արդյոք, Օսիպյանն արձագանքեց.
«Ոստիկանությունը ենթարկվում է վարչապետին, բայց առաջնորդվում է Սահմանադրությամբ և ՀՀ մի շարք օրենքներով, չի սպասում` ով ինչ հրահանգ կտա, որ սկսի աշխատել: Ոստիկանությունն իր ամենօրյա աշխատանքը կազմակերպում է Սահմանադրությամբ և Սահմանադրությունից բխող մի շարք այլ օրենքներով»:
Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի մասին, պատասխանելով հարցին` արդյո՞ք նա արդեն հայտնաբերվել է, ոստիկանապետը նշեց.
«Այդ գործընթացը ժամանակ է պահանջում, երբ կլինի, կտեղեկանաք»:
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...