Երևանում բուռն եռուզեռ է․ պատրաստվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+21.09 oC

Երևանում բուռն եռուզեռ է․ պատրաստվում են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

19:20 06.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն իր աշխատանքները Երևանում սկսում է հաշված ժամեր անց։ Ֆրանսախոս երկրների ղեկավարներն ու պատվիրակներն այստեղ քննարկելու են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական ու քաղաքական թեմաներ։ Մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում մինչև այս ժամն էլ աշխատանքային եռուզեռ է՝ համաժողովների շրջանակներում անցկացվող միջոցառումներին պատրաստվելու համար, իսկ տրանսպորտի համար սա ծանրաբեռնվածություն է, որի գագաթնակետը գագաթնաժողովի օրերն են լինելու։

Գիշերը Մարզահամերգային համալիրում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընդունման փորձը։ Մինչև իսկ բաշխվել են վարորդները, որոնք Հայաստան ժամանող երկրների ղեկավարներին հասցնելու են միջոցառման վայրեր։ Այսօր ցերեկն արդեն վերջին պատրաստություններ էին ընթանում մայրաքաղաքի հրապարակներում։

Տաղավարների ավանում վրանները պատրաստ էին, ներսի հարդարումը՝ ոչ։ Որոշ տեղերում դրանք պետք է հագեցվեին թանգարանային ցուցանմուշներով, այլ տեղերում՝ մինչև իսկ կենցաղային տեխնիկայով։ Ավանի տաղավարները կսկսեն անցորդներին ընդունել հենց վաղը, թեև պաշտոնական բացումը կլինի ավելի ուշ։

Վաղը ֆրանկոֆոնները կսկսեն իրենց աշխատանքները, որ կտևեն մեկ շաբաթ, ամեն օր, ամեն աշխատանքային ժամ։

  • Հոկտեմբերի 7։ Կիրակի սկսվում են նախապատրաստական աշխատանքները
  • Հոկտեմբերի 8-9։ Անցկացվում է մի քանի տասնյակ նախարարների համաժողով
  • Հոկտեմբերի 9։ Երեքշաբթի պաշտոնապես բացվում է Ֆրանկոֆոնիայի ավանը
  • Հոկտեմբերի 10-ին միջոցառումներ նախատեսված չեն
  • Հոկտեմբերի 11։ Հինգշաբթի մեկնարկում է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, իսկ երեկոյան Հանրապետության հրապարակում անցկացվում է Գալա համերգը
  • Հոկտեմբերի 12-ին։ Գագաթնաժողովը փակում է աշխատանքները։

Հոկտեմբերի 11-12-ը Երևանում ամենածանրաբեռնված օրերը կլինեն։ Երևանում կլինեն Ֆրանսիայի նախագահը, Կանադայի վարչապետը, 20-ից ավելի երկրների ղեկավարներ։ Որպեսզի բարձրաստիճան հյուրերը չուշանան գագաթնաժողովի աշխատանքներից, այդ օրերը հայտարարվել են ոչ աշխատանքային՝ երթևեկությունը թեթևացնելու համար։

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22.00-ից, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը

  • Հանրապետության և Շահումյանի հրապարակներում,
  • Վազգեն Սարգսյան փողոցում,
  • Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ,
  • Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8.30-ից մինչև ժամը 10.30-ն արգելվելու է երթևեկությունը

  • Աճառյան փողոցից դեպի Կենտրոն՝ Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում,
  • Ազատության պողոտայում՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում

Ամբողջությամբ երկկողմանի փակ են լինելու 

  • Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին,
  • Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Իտալիայի, Բեյրութի և Զաքիյան փողոցները,
  • Խորենացու փողոցը՝ Ագաթանգեղոսի-Խորենացու փողոցների խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկ,
  • Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծի պողոտա,
  • Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ,
  • Արամի փողովը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից դեպի Նալբանդյան փողոց,
  • Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բոլոր օրերին Ոստիկանությունում կգործի օպերատիվ շտաբ, որը կղեկավարվի փոխոստիկանապետի մակարդակով ու կուսումնասիրի օտարերկրացիների նկատմամբ կամ նրանց մասնակցությամբ իրավախախտումները և արագ կարձագանքի դրանց։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP