Տավարի մսի գինը գարնանը կբարձրանա. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+19.09 oC

Տավարի մսի գինը գարնանը կբարձրանա. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ

23:32 08.10.2018

Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը  և նրա  տեղակալ Աշոտ Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ կանխատեսումներ են կատարել մսամթերքի շուկայում կատարվելիք թանկացումների վերաբերյալ։

«Խոզի և ոչխարի միսը կարող է պահպանել ներկայիս գինը: Ոչխարի մսի հարցում ինքնաբավ են, խոզի մսի դեպքում նկատվում են նոր տեխնոլոգիաների ներդրման միտումներ: Հայաստանում այսօր կան առնվազն 3, 4 գերժամանակակից խոզաբուծական համալիրներ, որտեղ ներդրվել են Գերմանիայից ներկրված տեխնոլոգիաներ, որոնցով խթանվում  է խոզի մսի արտադրությունը: Ու նման տեխնոլոգիաների կիրառման դեպքում հնարավոր է լինում շրջանցել մի շարք հիվանդություններ, հատկապես՝ խոզերի աֆրիկյան ժանտախտը»,- ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հավի մսի գնին, ըստ բանախոսների, եթե միջազգային հարթակում գների տատանումներ չլինեն, հավի մսի գինը կմնա կայուն, եթե լինեն՝ գինը կավելանա 7-8 տոկոսով: Տավարի մսի համար էլ այս կանխատեսումը կա:

«Հիմա մենք Բելառուսից տավարի միս ենք ներմուծում և կարողանում ենք որոշակիորեն մեղմել գնաճի միտումները, սակայն տեղական տավարի մսի գնաճն անխուսափելի է, բավարար գլխաքանակ չունենք և, գարնանը, ցավոք սրտի, կարող ենք ականատես լինել տավարի մսի նույնպիսի՝ 20 տոկոս թանկացման »,- հավելել է Աշոտ Հովհաննիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

17:33 11.05.2025

Ուկրաինան Իտալիայից 2,5 միլիարդ եվրո է ստացել

Իտալիան Ուկրաինային է փոխանցել 2.5 միլիարդ եվրո՝ ռազմական և մարդասիրական կարիքների համար: Այս մասին նշվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Իտալիայի աջակցությունը Ուկրաինային, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմների միջոցով արված ներդրումները, կազմում է մոտ 2.5 միլիարդ եվրո, որից մոտ 1 միլիարդ եվրոն նախատեսված է փախստականների համար, 310 միլիոն եվրոն՝ պետական ​​բյուջեի աջակցության, […] ...

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:18 11.05.2025

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

17:08 11.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ցանկանում է մասնակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին, բայց հրադադարից հետո

Եվրոպական երկրները կցանկանային մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Ստամբուլում, բայց միայն այն դեպքում, եթե հաստատվի հրադադար: Այս մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Իհարկե, եթե նախ հաստատվի հրադադար», – ասել է նա՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե արդյոք ցանկանում է, որ եվրոպացիները ներկա […] ...

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

16:54 11.05.2025

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական ​​տրանսպորտային […] ...

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

16:46 11.05.2025

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին` «Միկրոճարտարապետություն արհեստական ինտելեկտի միջոցով. ստեղծելով նոր հիշողություններ հնագույն հուշարձաններով» նախագծով: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը կայացել է մայիսի 9-ին. այն տեղակայված է Tesa 41, Arsenale di Venezia, Fondamenta Case Nuove 2738/C հասցեում։ Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

16:35 11.05.2025

Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ Զելենսկի

Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...

BACK_TO_TOP