ՀՀ-ում գրանցվող տնտեսական աշխուժությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+33.09 oC

ՀՀ-ում գրանցվող տնտեսական աշխուժությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ. Շարմազանով

19:14 08.10.2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն Անթալիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 8-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Իլյաս Ումախանովի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարևորել է երկկողմ կապերի առավել ակտիվացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին արդարացված էր. Հայաստանը եվրասիական շուկային անդամակցելու հնարավորություն ունեցավ: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Հայաստանում վերջին տարիներին գրանցվող տնտեսական աշխուժությունը նախ և առաջ պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ:

Կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ մեր երկիրը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել հոկտեմբերի 29-30-ը Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերը՝ ընդգծելով, որ վեհաժողովի լիագումար նիստը Երևանում կանցկացվի առաջին անգամ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ Էդուարդ Շարմազանովն նշել է, որ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում է: Ընդգծելով, որ այս տարի լրանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նոր ցեղասպանությունները բացառելու համար պետք է դատապարտվեն նախկինում իրագործված բոլոր ցեղասպանությունները:

«Այսօր գտնվելով Թուրքիայում՝ ուզում եմ նշել, որ ժխտողականությունը նոր մարտահրավեր է Եվրասիա մայրցամաքի համար: Պետք է պայքարել ժխտողականության բոլոր դրսևորումների դեմ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

17:15 27.06.2025

Հայտնի են «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի հաղթողների անունները

Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ: Միջոցառումը […] ...

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

17:07 27.06.2025

2-րդ տեղը թիմային պայքարում․ ըմբշամարտի Մ15 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդ տեղն է գրավել։ Մեր ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Ոսկե մեդալ է նվաճել գյումրեցի Էրիկ Պապիկյանը (57 կգ), որը հայկական եզրափակչում 6-2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին: Արծաթե մեդալակիր է դարձել նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), որն էլ […] ...

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

17:00 27.06.2025

Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

16:52 27.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով շարժվում է Երևան՝ Քննչական կոմիտե

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ոտքով Էջմիածնից շարժվում է Երևան՝ ներկայանալու Քննչական կոմիտե: Նրա աջակիցները փակել էին ճանապարհը և թույլ չտվեցին նրան ՔԿ ներկայանալ ավտոմեքենայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև շարժվելը Աջապահյանը ելույթ էր ունեցել իր աջակիցների առջև՝ հայտնելով, որ պատրաստ է գնալ ՔԿ՝ փաստաբանի ուղեկցությամբ։ «Ես որևիցե բանից չեմ վախենում, այս մեղադրանքը բացարձակ շինծու և […] ...

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

16:45 27.06.2025

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուսին», երկու ակումբներն էլ փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ

«Մանչեսթեր Սիթին» երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում և G խմբում 9 միավորով գրավել առաջին տեղը: Գվարդիոլայի թիմը խմբային փուլի վերջին տուրում 5-2 հաշվով հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», որը 6 միավորով երկրորդն է ու ևս փլեյ-օֆֆում է: Անգլիական թիմից գոլ են խփել Ժերեմի Դոկուն, Էռլինգ Հոլանդը, Ֆիլ Ֆոդենը և Սավինյոն: Թուրինյան […] ...

Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

16:37 27.06.2025

Այնթապում կասեցվել է մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Երեմ Մովսիսյանին պատկանող մսամթերքի (մոժոժ) արտադրամասի (Արարատի մարզ, գ. Այնթապ) արտադրական գործունեությունը: Արգելանքի համար հիմք են ծառայել Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս արտադրամասում արձանագրված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումները, այն է՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, […] ...

BACK_TO_TOP