Ո՞ր դեպքում կլուծարվի ԱԺ-ը և ինչպես պետք է ընթանա վարչապետի ընտրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Ո՞ր դեպքում կլուծարվի ԱԺ-ը և ինչպես պետք է ընթանա վարչապետի ընտրությունը

20:08 25.04.2018

Կառավարության հրաժարականից հետո,  7-օրվա ընթացքում  ԱԺ բոլոր խմբակցությունները կարող են առաջադրել վարչապետի թեկնածուներ: Վարչապետ ընտրվում է պատգամավորների   ձայների մեծամասնությամբ, այսինքն  քվեարկող պատգամավորների կեսից ավելիի թվով:   

105 պատգամավորների   պարագայում այդ մեծամասնությունը ապահովվում է թեկնածուներից մեկի օգտին առնվազն  53 պատգամավորների  քվեարկությամբ:  Եթե որևէ թեկնածու չհավաքի  մեծամասնության քվեն, ապա   7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն, որին արդեն կարող են մասնակցել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-րդի, այսինքն առնվազն 35-ի կողմից  առաջադրված թեկնածուները:   

ՀՀԿ-ից բացի, մյուս խմբակցությունների համար այս դեպքում խորհրդարանական մյուս ուժերի կողմից ձայներ տրամադրելու կարիք կլինի, քանի որ ՀՀԿ-ից բացի մյուս երեք խմբակցությունների պատգամավորների  թիվը փոքր է 35-ից:  

Բայց  եթե երկրորդ անգամ էլ  թեկնածուներից որևէ մեկը  չի հավաքում ձայների կեսից ավելին և չի ընտրվում վարչապետ,  ապա  Ազգային ժողովը  լուծարվում է: Հակառակ դեպքում, այսինքն,  եթե առաջին կամ երկրորդ փուլով ընտրվում է վարչապետ,  ապա  5 օրում վարչապետը առաջարկում է նախարարների, 3 օրում նրանց հաստատում է նախագահը:    Կառավարությունը  կազմավորված է համարվում եթե նշանակված է կազմի 2/3-ը:   

20 օրում կառավարությունը ներկայացնում է իր ծրագիրը, եթե  խորհրդարանը  հավանություն չի տալիս ծրագրին, այս դեպքում ևս  Ազգային ժողովը լուծարվում է:   Այժմ հասկանանք վարչապետի ընտրության զուտ տեսական սցենարները, ելնելով խմբակցությունների պատգամավորների թվից: 

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը 31, ԵԼՔ-ը՝  9,  ՀՅԴ – ն՝   7:    ՀՀԿ-ն միայն իր կազմով արդեն   մեծամասնություն է  և կարող է միայն իր ձայներով ընտրել վարչապետ: 

Եթե  ՀՀԿ-ից բացի մյուս երեք  խմբակցությունները ներկայացնեն մեկ միասնական թեկնածու,   քվեարկության մասնակցեն ԱԺ-ի բոլոր պատգամավորները, այդ միասնական թեկնածուի օգտին քվեարկեն 3 խմբակցությունների բոլոր պատգամավորները  ապա  նրա ընտրվելու համար պետք կլինի  նաև ՀՀԿ-ից առնվազն 6 ձայն: Սա իհարկե նույնպես տեսական սցենար է:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

10:15 21.08.2025

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները

Արդարադատության նախարարին են ներկայացվել ARLIS.am-ի նոր տարբերակի հնարավորությունները և առաջիկա նորարարական լուծումները։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: «Նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու իրավական տեղեկատվության թափանցիկությունն ու օգտագործման հարմարավետությունը՝ ստեղծելով ժամանակակից, ինտեգրված և արդյունավետ թվային միջավայր ինչպես պետական մարմինների, այնպես էլ հանրության համար։ Այս նախաձեռնությամբ նախատեսվում է ստեղծել միասնական թվային հարթակ, որտեղ իրավական ակտի […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

10:11 21.08.2025

Հայաստանի Մ17 հավաքականը երկրորդ անգամ ևս հաղթել է Մոլդովայի թիմին

Հայաստանի Մ17 հավաքականը Մոլդովայի թիմի դեմ երկրորդ ընկերական խաղում ևս հաղթել է, այս անգամ 3-2 հաշվով։ Հայ ֆուտբոլիստները պարտվում էին 0-2 հաշվով, սակայն երեք գոլ են կարողացել խփել և հաղթանակ կորզել։ Իդեպ վերջին գոլը խփել են մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Անդրանիկ Երվանդյանը, Մհեր Հարությունյանն ու Տիգրան Օհանյանը։ Օգոստոսի 18-ին կայացած […] ...

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

10:06 21.08.2025

Կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 10:00- 18:00-ը կդադարեցվի Րաֆֆու ՇԵՆՔ 61-81 կենտերի ջրամատակարարումը: ...

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

10:01 21.08.2025

Նեթանյահուն հրամայել է կրճատել ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված գործողությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է կրճատել Գազայի հատվածում արմատական ​​վերջին հենակետերի ոչնչացման և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի շարժման ջախջախման ժամկետը՝ մինչև Գազա քաղաքի գրավման ծրագրերի հաստատումը, հաղորդում է վարչապետի գրասենյակը։ «Գազա քաղաք զորքեր մտցնելու ծրագրերի հաստատումից առաջ վարչապետը հրամայել է կրճատել գործողությունը՝ ահաբեկչական վերջին հենակետերը հնարավորինս արագ վերացնելու և ՀԱՄԱՍ-ին վերջնական ջախջախելու համար», – ասվում է […] ...

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

09:53 21.08.2025

«Ռեալը» հաղթանակով է մեկնարկել Լա լիգայում

Իսպանիայի Լա լիգայի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։ «Ռեալի» հաղթական գոլը խփել է Կիլիան Մբապեն` 51-րդ րոպեին իրացնելով 11-մետրանոցը։ «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի օրոք անցկացրել է առաջին տնային հանդիպումը։ «Ռեալում» նորամուտը նշել է Ֆրանկո Մաստանտուոնոն։ ...

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

09:48 21.08.2025

Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս, Արամուս, Կաթնաղբյուր և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP