Մեր համայնքը պահանջում էր արտահերթ ընտրություններ, չէինք կարող մեր ընտրողի ձայնը հաշվի չառնել. Արսեն Միխայլով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

Մեր համայնքը պահանջում էր արտահերթ ընտրություններ, չէինք կարող մեր ընտրողի ձայնը հաշվի չառնել. Արսեն Միխայլով

18:08 09.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Միխայլովը արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու կողմնակից է: Նա այն պատգամավորների շարքում է, ովքեր այսօր հանդես եկան հայտարարությամբ` տեղեկացնելով, որ այս հարցում պաշտպանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Միխայլովը, ով ասորական համայնքի ներկայացուցիչն է ԱԺ-ում, ասաց.

«Քանի որ մեզ Ազգային ժողով են ներկայացրել ազգային փոքրամասնությունների մեր համայնքները, մենք տեսանք` մեր համայնքը ոտքի է ելել և պահանջում է արտահերթ ընտրություններ, ուստի չէինք կարող մեր ընտրողի ձայնը հաշվի չառնել: Դրանից ելնելով, գուցե դա մի քիչ շտապ է, բայց երբ տեսնում ենք` մեր համայնքն էլ է միացել ժողովրդի ձայնին ու ոտքի է ելել, մենք չէինք կարող առանձնանալ մեր համայնքի ներկայացուցիչներից, դրա համար համաձայնեցինք Նիկոլ Փաշինյանի առաջարկին»:

Պատգամավորից հետաքրքրվեցինք` երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ի՞նչ հարցեր են քննարկվել և ո՞ւմ նախաձեռնությամբ է եղել հանդիպումը: Նա հայտնեց, որ նախաձեռնողը եղել է Արարատ Միրզոյանը, հանդիպել են, քննարկել են երկրում ձևավորված ընդհանուր վիճակը և իհարկե, ազգային փոքրամասնությունների հարցը, որոնք քվոտայով են եկել ԱԺ, իրենց կարգավիճակը:

«Մենք միշտ եղել ենք իշխանամետ, կառավարության կողքին, որ կառավարությունն էլ լինի. անցած իշխանությունն էր, կառավարությունը, մենք այդ կառավարության հետ ենք աշխատել երկար տարիներ, նոր կառավարություն կգա, նրանց հետ կաշխատենք: Մենք հանրապետությունում քաղաքականություն ձևավորող չենք, հայ ժողովրդի հետ ենք, եղել ենք հայ ժողովրդի հետ ու կմնանք: Մեր ամենակարևոր կրթամշակութային հարցերը ներկա, գալիք կառավարության հետ կքննարկենք, այդ առումով մենք մեր որոշումը կայացրեցինք»,- ասաց նա:

Հարցին` առաջին փոխվարչապետի հետ հանդիպմանը բարձրացրե՞լ են իրենց մտահոգող հարցերը, Միխայլովը պատասխանեց.

«Կային մտահոգիչ հարցեր, դրանք հիմնականում Հայաստանում ասորական համայնքի և ոչ միայն ասորական, բոլոր ազգ փոքրամասնությունների կրթամշակութային հարցերն են: Մենք խնդիրներ դեռ ունենք, որոշ խնդիրներ լուծել ենք դեռ նախորդ իշխանությունների հետ, բայց այսօր նորից կան խնդիրներ, որոնք մենք ակնկալիք ունենք, որ կլուծենք նոր իշխանությունների հետ»:

Պատգամավորն ասաց, որ դեռ չի որոշել` կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին, թե՞ ոչ:

«Կգա ժամանակը, կորոշենք»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

10:43 12.05.2025

Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային […] ...

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

09:57 12.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...

BACK_TO_TOP