«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+17.09 oC

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և մարզերի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

17:38 09.10.2018

Այսօր «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի մարզպետարանների, այդ մարզերի շուրջ 70 դպրոցների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվական վարչությունից։

Ստորագրման արարողությունը, ինչպես նաև ողջ համագործակցությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ նպատակ ունենալով խթանել գյուղական համայնքների զարգացումն ու համայնքային կյանքի աշխուժացումը։

«Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամը 2015-ից ի վեր Հայաստանի վեց մարզում իրականացնում է առաջնորդության զարգացման իր երկամյա ծրագիրը՝ գործուղելով որակյալ մասնագետների՝ դպրոցներում դասավանդելու, ինչպես նաև գյուղերում համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու։ Այդ առումով կարևորվել է այդ ծրագրերի համապատասխանեցումը երկրի և մասնավորապես` տվյալ մարզի զարգացման քաղաքականությանը։


«Մենք ունենք բազմաթիվ հաջողված փորձեր, երբ նվիրյալ հայորդիները, թողնելով Երևանյան փափուկ կյանքը, գնում են հեռավոր սահմանամերձ գյուղեր, իրենց ներդրումն ունենում համայնքի հետագա զարգացման գործում և ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Այո՛, ես դա համարում եմ ծառայություն, որովհետև հայ մանուկի կրթական մակարդակը ևս մեկ աստիճան բարձրացնելն ազգանվեր գործ է։ Իմ խորին հարգանքն ու շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր ներառված են այս ծրագրում և այսօր ներկա են այստեղ»,- բացման խոսքում նշել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և պատրաստակամություն հայտնել օժանդակել «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի և մարզպետարանների միջև հետագա համագործակցության ընդլայնմանը։


«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, մարզպետարաններին ու կրթության վարչության պատասխանատուներին, ինչպես նաև գործընկեր դպրոցների տնօրեններին աջակցության համար և նշել․ «Հիմնադրամի գործունեության առաջին իսկ օրվանից մենք գերազանց համագործակցություն ենք սկսել Հայաստանի մարզպետարանների և մեզ հարազատ դարձած դպրոցների հետ, սակայն կարծում ենք, որ եռակողմ հուշագրի ստորագրմամբ նոր որակ կհաղորդենք համայնքային զարգացման ծրագրերի արդյունավետությանը՝ ապահովելով, որ դրանք բխեն տվյալ մարզի և համայնքի կարիքներից։ Մեզ համար կարևոր է նաև, որ այդ ծրագրերը լինեն կայուն, քանի որ դրանով աշակերտները տեսնում և հասկանում են, որ գյուղում կարելի է և հնարավոր է նորարարություն կիրառել, հետաքրքիր գաղափարի միջոցով արդյունք ստանալ»։


Միջոցառման ընթացքում «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշխատակիցները ներկայացրել են իրականացվող կրթական և համայնքային ծրագրերը, որին հաջորդել է եռակողմ հուշագրի ստորագրումը հիմնադրամի և մարզպետարանների միջև։

Փաստաթղթի մեջ հստակ սահմանված են համագործակցության շրջանակը, կողմերի պարտավորություններն ու տվյալ համագործակցությունից ակնկալվող արդյունքները։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ այդ ամենը կկատարվի մարզպետարանների հետ համագործակցությամբ, ինչն էլ իր հերթին համակարգվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:35 12.05.2025

Ղազարավան և Օհանավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Մայիսի 13-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ղազարավան, իսկ ժամը 12:00-ից մինչև 12:30-ն ընկած ժամանակահատվածում Օհանավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

10:27 12.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․76 դրամ: ...

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

10:06 12.05.2025

«Կրթվելը նորաձև է» շարժման` դրական տպավորություններով լի հանդիպումը Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով և ազատ հարցուպատասխանով։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Հանդիպումն իր բանախոսությամբ բացեց Շարժման ղեկավար Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով Շարժման գաղափարական հիմքերին և որոշ խմբերի կողմից դրա հանդեպ դեռևս առկա կասկածամտությանը։ «Բայց […] ...

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

10:00 12.05.2025

Al Jazeera. Առնվազն 15 մարդ է զոհվել Գազայի դպրոցի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Պաղեստինի անկլավի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի շենքին։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 15 փախստական, այդ թվում՝ երեխաներ: Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ […] ...

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

09:57 12.05.2025

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ ...

Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է

09:50 12.05.2025

Ռուբիո. Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի առաջնահերթությունը կրակի անհապաղ դադարեցումն է

ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունը ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում անհապաղ զինադադարն է և ռազմական գործողությունների դադարեցումը։ Այս մասին կիրակի օրը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետքարտուղարը կրկնել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ. մեր առաջնահերթությունը մնում է ռազմական գործողությունների դադարեցումը և անհապաղ զինադադարի ձեռքբերումը», […] ...

BACK_TO_TOP