Արմեն Աշոտյանը՝ ՀՔԾ հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+22.38 oC

Արմեն Աշոտյանը՝ ՀՔԾ հայտարարության մասին

14:56 10.10.2018

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է Հատուկ քննչական ծառայության՝ իրեն վերաբերող հայտարարությանը՝ այն որակելով «տարօրինակ»:

«Հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձություններից անմիջապես հետո ՀՔԾ-ն ընթացք է տվել տարիներ շարունակ իմ անձին վերագրվող, մամուլում երբեմն հայտնվող և իրականության հետ աղերս չունեցող մեղադրանքներին իմ՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի աշխատակից լինելու հանգամանքների հետ կապված։

Երկար ժամանակ է, ինչ այդ զրպարտությունը բացառապես լրատվական առիթ էր որոշ ԶԼՄ-ների համար, իշխանափոխությունից հետո մի պահ խնդրով հետաքրքրվեց դատախազությունը, իսկ ներքաղաքական իրավիճակի սրացումից անմիջապես հետո գործի անցավ ՀՔԾ-ն։

Այս մանրամասները ստիպված շարադրում եմ՝ ամենևին նպատակ չունենալով ազդել հարուցված գործընթացի վրա, միաժամանակ այս ժամանակահատվածում տվյալ հարցի թարմացումը ՀՔԾ-ի կողմից գնահատում եմ ինձ սպառնալու և ճնշում գործադրելու ապարդյուն փորձ։

Հիշեք, որ իմ քաղաքական հայացքները մնում են անփոփոխ»,- ասված է գրառման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

15:25 12.05.2025

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Մայիսի 9-ի գիշերը՝ ժամը 1.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 12-րդ նրբանցքում ինչ-որ բան է այրվում, և խնդրել է շտապ ոստիկաններ մոտենան: Այնթապ մեկնած Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ համագյուղացիներին սպանելու նպատակով նրանց վագոն-տնակը բենզինով փորձել է հրկիզել 47-ամյա տղամարդը: 47-ամյա այնթապցին […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:18 12.05.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ավտոմքենայից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, ատրճանակեր, հրացաններ և փամփշտակալներ։ Ոչ օրինական ճանապարհով ծխախոտների, շարժիչի յուղի, դիզելային վառելիքի ներկրման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռում եղել է չհայտարարագրված ձեռքի ժամացույց` «Cartier» գրառմամբ։ Մաքսային ծառայողները հայտնաբերել են ավտոմեքենայի չհայտարարագրված լեդ լամպեր։ Օդային ճանապարհով ՀՀ են տեղափոխել […] ...

Հրդեհ Կարենիս գյուղում

15:12 12.05.2025

Հրդեհ Կարենիս գյուղում

Մայիսի 12-ին, ժամը 09:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից տաղավարի տանիքում և տան խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, […] ...

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

15:05 12.05.2025

Կայացել է Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովը ձևավորվել ԿԳՄՍ նախարարի հրամանով: Հոբելյանական միջոցառումները կազմակերպելու […] ...

SHANTNEWS

15:00 12.05.2025

SHANTNEWS

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը  Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

14:57 12.05.2025

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ․ «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։ Պաշտպանի […] ...

BACK_TO_TOP