Վերջին 9 ամիսներին ոստիկանության ՆԱ վարչությունում ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+21.57 oC

Վերջին 9 ամիսներին ոստիկանության ՆԱ վարչությունում ոստիկանների նկատմամբ կիրառվել է 223 կարգապահական տույժ

15:00 10.10.2018

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 608 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 223 կարգապահական տույժեր, այդ թվում՝
– հայտարարվել է «Նկատողություն»` 127,
– հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 58,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 6,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 32 աշխատակից:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 49 նյութեր: Դրանցից՝
2-ը քննարկման փուլում են,
4-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,
43-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝
32-ը նախաքննության փուլում են,
10-ը կարճվել է,
1-ն ուղարկվել է դատարան, ոստիկանության 1 ծառայող դատապարտվել է։
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումներում նախապատրաստվել են 2 նյութեր, որոնցով հարուցվել են 2 քրեական գործ և ուղարկվել նախաքննական մարմիններ։

2018 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության 14 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 13 նյութեր։
Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 14 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.
– 1 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,
– 13-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկները երիտասարդի մոտ գազային ատրճանակ և թմրանյութ են հայտնաբերել

16:11 12.05.2025

Պարեկները երիտասարդի մոտ գազային ատրճանակ և թմրանյութ են հայտնաբերել

Արարատի մարզի պարեկները մայիսի 11-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի երիտասարդի, որի ձեռքին նկատել են ատրճանակ: Նա ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ Նորակերտ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և կանեփանման դեղնականաչավուն զանգված: Կազմված փաստաթղթերը […] ...

Լեգենդար Դավիդ Տրեզեգեն կայցելի Հայաստան

16:00 12.05.2025

Լեգենդար Դավիդ Տրեզեգեն կայցելի Հայաստան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Դավիդ Տրեզեգեն մայիսի 29-ին Երևանում կմասնակցի թուրինյան ակումբի` հայաստանյան ակադեմիայի պրեզենտացիային: Հանրահայտ ֆրանսիացին այժմ ՖԻՖԱ-ի դեսպան է: ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 5-11-ը

15:55 12.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 5-11-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մայիս 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (11.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 24 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.327 մլն.մ³, իսկ 2025 […] ...

Համերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է

15:48 12.05.2025

Համերկրացուն սպանած 23-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մայիսի 8-ին՝ ժամը 20.05-ին, օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ երկու օտարերկրացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ: Րոպեներ անց ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից է հաղորդում ստացվել. կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում դանակահարություն է տեղի ունեցել, մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց: […] ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը

15:35 12.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 5-11-ը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում շարունակվել է բանաջարանոցային մշակաբույսերի սածիլումը, տեղ-տեղ առաջացել են լոլիկի և սմբուկի կողային ընձյուղները։ Նախալեռնային շրջաններում դիտվել են կարտոֆիլի կողային ընձյուղները, լեռնային շրջաններում՝ ծիլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը գտնվել է […] ...

Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը

15:30 12.05.2025

Հայաստանի գավաթի եզրափակչի մրցավարական անձնակազմը

Հայաստանի գավաթի «Նոա» – «Արարատ-Արմենիա» եզրափակիչը կսպասարկի Աշոտ Հարությունյանի գլխավորած մրցավարական անձնակազմը: Նրան եզրերում կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Արթուր Գդլյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Վարդան Մանուկյանը: VAR համակարգի մրցավարներն են Զավեն Հովհաննիսյանը և Ատոմ Սևգուլյանը։ ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Արամ Առաքելյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: Վճռորոշ խաղը տեղի կունենա մայիսի 13-ին «Հանրապետական» ստադիոնում։ ...

BACK_TO_TOP