Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+19.86 oC

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ

14:57 12.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ․

«Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին` հայտնելով, որ լրագրող Լիլիթ Աղեկյանը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, և ինքը չի կարողանում տվյալ վարույթով ներգրավվել որպես փաստաբան, ինչպես նաև տեսակցել Լիլիթ Աղեկյանին։

Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես կապ է հաստատվել ինչպես ՁՊՎ-ի իրավասու ներկայացուցչի, այնպես էլ՝ քրեական վարույթն իրականացնող քննիչի հետ։ Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Լիլիթ Աղեկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշման հիման վրա` դատարան ներկայացնելու նպատակով։
Ըստ ստացված տեղեկատվության` Զարուհի Փոստանջյանի` որպես փաստաբան ներգրավելու հարցը մերժվել է, քանի որ վարույթի շրջանակում առկա են նրա մասնակցությունը բացառող հանգամանքներ, իսկ Լիլիթ Աղեկյանի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է հանրային պաշտպան։
Ավելին, բարձրացվել է նաև ՁՊՎ-ում Լիլիթ Աղեկյանին բժշկական զննության ենթարկելու հարցը: Արդյունքում` շտապօգնության բժիշկների կողմից իրականացված զննության և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացվել Պաշտպանի աշխատակազմ։ Պարզաբանվել է նաև, որ որոշակի գանգատներ ունենալու հիմքով Լիլիթ Աղեկյանը տեղափոխվել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ անհրաժեշտ բուժզննության ենթարկվելուց հետո տեղափոխվել է ՁՊՎ։ Պաշտպանի ներկայացուցիչը կապի մեջ է գտնվել նաև բուժհաստատության հերթապահ անձնակազմի հետ։
Այնուհետև, Պաշտպանի աշխատակազմ ստացվել է տեղեկություն առ այն, որ դատարանի որոշմամբ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ իրականացվել է այց, առանձնազրույց է տեղի ունեցել Լիլիթ Աղեկյանի հետ։
Առանձնազրույցի ընթացքում վերջինս ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները, ի թիվս այլնի` բարձրացրել է քրեական վարույթով իր նախընտրած փաստաբանին՝ Զարուհի Փոստանջյանին վարույթին ներգրավելու, իրեն անհիմն մեղադրանք առաջադրելու և ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ ոչ պատշաճ և վատ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ հարցեր։ Իր պնդմամբ` ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է անհամաչափ ուժ, տևական ժամանակ կիրառվել են ձեռնաշղթաներ, զննության իրականացումն ուղեկցվել է տեսանկարահանմամբ, ինչպես նաև իրեն ոստիկանության բաժին են տեղափոխել տնային հագուստով։
Այցի շրջանակում ուսումնասիրվել են նաև վերջինիս վերաբերյալ կազմված փաստաթղթերը, իրավունքների ապահովմանն առնչվող որոշ հարցեր քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։
Լիլիթ Աղեկյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ ՔԿՀ մուտք գործելիս տրամադրվել են իրեն անհրաժեշտ հիգիենայի պարագաներ, ինչի առնչությամբ ի սկզբանե ներկակացվել էին մտահոգիչ տեղեկություններ։
Ստացված ահազանգի և քրեակատարողական հիմնարկ կատարած այցի արդյունքները ամփովում են, պաշտոնական պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրվում ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պարտավոր են պատշաճ քննարկման առարկա դարձնել անձի բոլոր պնդումները` վատ վերաբերմունքի հանգամանքների առնչությամբ և արդյունքները ներկայացնել հրապարակային:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրության առարկա է նաև Զ. Փոստանջյանին որպես պաշտպան չներգրավելու հետ կապված հարցը:
Արդյունքների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը հանդես կգա հրապարակային»,-նշված է հայտարարության տեքստում
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆ

18:25 12.05.2025

Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆ

Մայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և […] ...

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

18:17 12.05.2025

Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար: Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների […] ...

Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանը

18:11 12.05.2025

Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանը

Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

18:06 12.05.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...

SHANTNEWS

18:00 12.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

17:55 12.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...

BACK_TO_TOP