16:16 12.05.2025
Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Աննա Պետրոսյանի թեկնածությունը:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը:
60 կողմ ձայնով էլ Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:
21:00 12.05.2025
Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցություններըԿրիշտիանու Ռոնալդուի և Էր Ռիադի «Ալ Նասրի» միջև նոր պայմանաագրի շուրջ բանակցությունները դադարեցվել են, հաղորդում է Marca-ն: Պատճառը 40-ամյա ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիայի առաջնության 30-րդ տուրի` «Ալ Իթիհադի» դեմ խաղից (2-3) հետո դժգոհություն հայտնելն է: Պորտուգալացին ժեստերով դժգոհել էր իր թիմի խաղից, նրա պահվածքը դուր չի եկել ակումբի ղեկավարությանը: Ռոնալդուի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին: […] ...
20:58 12.05.2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՏԿԵ նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը։ Խուդաթյանն ընդգծել է, որ այն ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են, և մենք պատրաստակամ ենք շարունակել աշխատել […] ...
20:55 12.05.2025
Թրամփը Սաուդյան Արաբիա այցի ժամանակ կբարձրացնի Ուկրաինայի հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարելիք իր առաջիկա այցի ընթացքում կբարձրացնի Վաշինգտոնի և Էր-Ռիադի ջանքերի հարցը՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, ինչպես նաև կքննարկի Գազայի հատվածում և Եմենում տիրող իրավիճակը։ Այս մասին «Աշ-Շարք ալ-Աուսաթ» թերթին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածաշրջանային ներկայացուցիչ Սամուել Վերբերգը։ «Միացյալ Նահանգները թագավորությունը դիտարկում է որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման գործում […] ...
20:42 12.05.2025
Եթե Հնդկաստանի վրա ևս մեկ ահաբեկչական հարձակում լինի, մենք կպատասխանենք ջախջախիչ հակահարվածով․ ՄոդիՀնդկաստանը դադարեցրել է Պակիստանի վրա հարվածները և հետագա գործողությունները կկատարվեն՝ կախված Իսլամաբադի քայլերից։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով «Սինդուր» գործողության մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին ուղերձում։ «Մենք միայն հետաձգել ենք Պակիստանի վրա մեր հարվածները։ Երբ Հնդկաստանը հարձակման ենթարկվեց, մենք համապատասխան և ջախջախիչ պատասխան տվեցինք։ Եթե Հնդկաստանի վրա ևս […] ...
20:35 12.05.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Էրդողանի հետ՝ Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցում, այդ թվում՝ նրա նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում։ «Մենք աշխատում ենք նրա (Թուրքիայի նախագահի) հետ, այդ թվում՝ Սիրիայի հարցում։ Ի դեպ, մենք պետք է որոշում կայացնենք պատժամիջոցների վերաբերյալ, որոնք կարող ենք հեշտությամբ մեղմացնել։ Մենք կարող ենք դրանք վերացնել, […] ...
20:25 12.05.2025
Կարեն Չուխաջյանը նվաճել է WBO International գոտինԳերմանիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ուկրաինահայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը (25-3) հաղթել է արգենտինացի Քրիստիան Այալային (13-3-1) և նվաճել կիսամիջին քաշային կարգի WBO International չեմպիոնական գոտին: Մենամարտը տևել է 10 ռաունդ, մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին։ Ռոստոկում մենամարտել է ևս մեկ հայ բռնցքամարտիկ՝ Աղասի Մարգարյանը (9-1), որը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իտալացի Կլաուդիո […] ...