15:58 10.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խելամիտ որոշում է համարում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի՝ խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Այդ մասին նա ասել է այսօր «Ազատության» հետ զրույցում:
«Ոչ թե ողջունում եմ, այլ խելամիտ որոշում եմ համարում»,- այսպես է արձագանքել վարչապետը հարցին՝ ողջունո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը:
Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի օրը խորհրդարանում հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
«Երեկվա հայտարարությունից հետո ես ուղղակի հարկ համարեցի այսօր գալ Ազգային ժողով»,- հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ հավելելով, որ պատրաստվում է հանդիպել նաև Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Հանրապետականի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելը, ըստ վարչապետի, պետք է դիտարկվեր որպես երկրում վիճակը ապակայունացնելու փորձ:
Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ստորագրահավաքին Ազգային ժողովի մեկուկես տասնյակից ավելի պատգամավորների միանալու վերաբերյալ Փաշինյանն ասել է, որ պատգամավորները լսեցին ժողովրդի ձայնը և անհրաժեշտ արձագանք տվեցին:
Հարցին՝ ճնշումներ եղե՞լ են, թե՞ ոչ, վարչապետը պատասխանել է․
«Եթե ճնշում եղել է, դա ժողովրդական ճնշում է, որովհետև էսօր Ազգային ժողովի բոլոր, կամ եթե ոչ բոլոր, ուրեմն՝ շատ պատգամավորներ իրենց հարևանների, բարեկամների, երբեմն նույնիսկ ընտանիքի անդամների ճնշման ներքո են և նրանք, կարծում եմ, առաջին հերթին իրենց շրջապատի ճնշմանն են չակերտավոր արձագանքել»:
Մեկ այլ հարցի՝ «սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվե՞լ է կրկին», վարչապետը պատասխանել է.
«Ես հիմա դրա վրա եմ աշխատում»:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...