Դաշնակցության հետ հանդիպում լինելու է, Փարիզում ենք պայմանավորվել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Դաշնակցության հետ հանդիպում լինելու է, Փարիզում ենք պայմանավորվել. Փաշինյան

16:35 10.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացման սցենարին: Վարչապետը նշել է, որ սցենարը հրապարակված է, չի փոխվել. ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո խորհրդարանը լուծարվում է, տեղի են ունենում նոր ընտրություններ:

«Ըստ էության, այս պահին գոյություն ունեցող սցենարը դա է»,- ասել է նա:

Վարչապետը դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել` երբ է հրաժարական ներկայացնելու:

«Մի քիչ հաշվարկի հարց է»,- ասել է նա:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է մոնոլիտ խորհրդարան` հաշվի առնելով հանրային այն մեծ աջակցությունը, որ վայելում է իշխող քաղաքական ուժը, Փաշինյանը պատասխանել է.

«Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր, և որևէ կասկած չկա, որ Հայաստանում ժողովրդավարությանը, ժողովրդավարական արժեքներին որևէ բան չի սպառնում, որովհետև դա մեր արժեքային համակարգն է, հավատամքը, մոտեցումը: Դուք` լրագրողներդ, կարող եք փաստել, որ այսօր ՀՀ-ում մամուլն ազատ է այնքան, ինչքան չի եղել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում, և ամեն օրվա ու տարվա հետ մամուլը լինելու է ավելի ու ավելի ազատ, Հայաստանում օրենքի իշխանությունն ավելի ու ավելի ուժեղանալու է, լինելու է իրապես անկախ դատական համակարգ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»:

Վարչապետը չի բացառել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն հին Ընտրական օրենսգրքով: Նա ասաց, որ թեպետ, ըստ էության, նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները վեց ամիս է` քննարկվում են, հանրային քննարկումներ կան, և դրանցով ընտրությունների անցկացումն իրատեսական է, սակայն եթե գործող խորհրդարանը չընդունի այդ նոր օրենսգիրքը, հնով կգնան ընտրության:

«ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշմանն անդրադառնալով` Փաշինյանը նշել է, որ նախագահի հայտարարության մեջ, ըստ էության, այդ դիրքորոշումն արտահայտված է:

«Այդ մասին ինքն է նաև հայտարարել, չեմ կարծում, թե նա ժողովրդի դեմ ինչ-որ բան կանի»,- ասել է նա:

Հարցին`«Հայ հեղափոխական դաշնակցության» հետ կա՞ արդյոք ձեռք բերված պայմանավորվածություն, ինչին նա պատասխանել է, որ հանդիպում լինելու է, իրենք Փարիզում են պայմանավորվել:

ՀՀԿ խմբակցություն իր այցի նպատակներին անդրադառնալով` Փաշինյանն ասել է, որ այդ այցի նպատակը քաղաքական այս իրավիճակը կատարյալ կայունության ու հանդարտության պայմաններում հանգուցալուծելն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP