16:25 10.10.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Հրամանագրում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Գաբրիել ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար»։
Հիշեցնենք, որ Ղազարյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 2014-2016 թվականներին, ապա նշանակվել է նախարարի տեղակալ։
16:36 12.05.2025
Հայաստանի Մ15 հավաքականը վերջին տուրում պարտվել է16:30 12.05.2025
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է16:30 12.05.2025
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է2025 թվականին մեծ շուքով նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակը, որը մեր երկրի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյա հոբելյանը հավուր պատշաճի նշանավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, […] ...
16:25 12.05.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը, հավատարիմ լինելով բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և դրանցում արդյունավետ արձագանքման իր առաքելությանը, մարտ և ապրիլ ամիսներին շարունակել է իր պրոֆեսիոնալ պատրաստվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանն ուղղված ակտիվ գործողությունները՝ կազմակերպելով և անցկացնելով մի շարք օբյեկտային, շտաբային և հատուկ տակտիկական վարժանքներ և սեմինար պարապմունքներ։ Աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
16:20 12.05.2025
Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքներըԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները: Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ մարզպետների աշխատակազմերից և Երևանի քաղաքապետարանից: 2024 թվականի արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է […] ...
16:16 12.05.2025
Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամԿառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Աննա Պետրոսյանի թեկնածությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 60-ը: 60 կողմ ձայնով էլ Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: ...
16:11 12.05.2025
Պարեկները երիտասարդի մոտ գազային ատրճանակ և թմրանյութ են հայտնաբերելԱրարատի մարզի պարեկները մայիսի 11-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում մոտեցել են կասկածելի վարքագիծ դրսևորող մի երիտասարդի, որի ձեռքին նկատել են ատրճանակ: Նա ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին: Անձնական խուզարկությամբ Նորակերտ գյուղի բնակիչ 19-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ և կանեփանման դեղնականաչավուն զանգված: Կազմված փաստաթղթերը […] ...
16:06 12.05.2025
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. հովիվը հոսանքահարվել ու տեղում մահացել էԱյսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշել են դեպքի վայրում հավաքված քաղաքացիները: Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս […] ...