18:46 10.10.2018
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ, տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է ԱՄՆ ժողովրդի և իշխանությունների կողմից երկրին բերած մշտական զորակցությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին` գնահատելով նաև դրանց ամրապնդման և զարգացման գործում դեսպանի ներդրած ջանքերը: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Հայաստանում պաշտոնավարման տարիներին դեսպանն ականատես եղավ պատմական մի շարք իրադարձություններին:
Իր հերթին ԱՄՆ դեսպանը, ուրախություն հայտնելով Հայաստանում իր ծառայությունը բերելու առիթով, նշել է, որ թողնում է երկիրը նրա ապագայի հանդեպ մեծ հույսերով:
Պարոն Միլսը գոհունակությամբ հաստատել է, որ այս տարիներին հնարավորություն է ունեցել ճանաչելու հայ ժողովրդին, ավելին իմանալու ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցու կարևոր դերի և պատասխանատվության մասին, ինչպես նաև ծանոթանալու ազգային ավանդույթներին և սովորություններին:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը և սահմանին արձանագրվող անցանկալի միջադեպերին, որոնց հետևանքով երիտասարդ կյանքեր են ընդհատվում, հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով և միջազգային հանրության զորակցությամբ խնդիրը կգտնի իր խաղաղ լուծումը և կերաշխավորվի մեր ժողովրդի ազատ, անկախ կյանքը մեր պատմական Արցախ աշխարհում:
Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է արտահայտել հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:
Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգությամբ է խոսել նաև երկրի առջև ծառացած մարտահրավերների, մասնավորապես սոցիալ-տնտեսական կյանքի մասին:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` Հայոց Հայրապետը հույս է հայտնել, որ կգտնվեն բարվոք լուծումներ փոխհասկացողության ոգով և երկխոսության ճանապարհով:
Նորին Սրբությունը շեշտել է, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ լավատեսությամբ է մշտապես հաղթահարել իր կյանքի դժվարությունները և արձանագրել բարի արդյունքներ:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են նաև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսին` բարձրորեն գնահատելով կատարված աշխատանքը:
Վերջում Վեհափառ Հայրապետը հաջողություններ է մաղթել դեսպանին հետագա իր ծառայության մեջ:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...