15:07 11.10.2018
Ախալցխայի հայալեզու Armenianchurch.ge առցանց պարբերականը «Վանդալիզմ հայոց պատմական եկեղեցու նկատմամբ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Վրաստանում հայկական հոգևոր կառույցների վիճակին: Խոսքը, մասնավորապես, 19-րդ դարի կեսերին կառուցված Դիղոմի գյուղի «Սուրբ կարմիր կիրակի» անվանմամբ հայկական եկեղեցու մասին է: Այն գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատվելը: Այնուհետև զրկվել է իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից: Եկեղեցին մինչև օրս գտնվում է կանգուն վիճակում:
Հոդվածագիրն ընդգծել է, որ Վրաստանում ինչ-ինչ պատճառներով շարունակվում են դարերի ընթացքում հայ համայնքի կողմից կառուցված եկեղեցական շինություններից հայկական հետքը վերացնելու գործողությունները: Վերջին ժամանակաշրջանում մեզ անհայտ անձանց կողմից վերստին սկսվել են հայկական հետքի վերացման բարբարոսական գործողությունները: Վանդալիզմի հերթական դրսևորման հետևանքով ոչնչացվել են սույն եկեղեցու հայկական պատկանելիությունը հաստատող որմնանկարները, որոնք ծածկվել են գաջի շերտով կամ ոչնչացվել փորելով:
«Վիրահայոց թեմն այս արարքը գնահատել է որպես Վրաստանում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դրսևորում, դատապարտում է նման քայլերը՝ հրավիրելով իշխանության պատկան մարմինների ուշադրությունը»,- գրել է հոդվածագիրը:
Հիշեցնենք, որ դեռևս 2014 թվականի դեկտեմբերի 10-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղած թիվ 1-207 նամակում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ներկայացվել էր Վրաստանի տարածքում գոյություն ունեցող հայկական եկեղեցիների ցուցակը, որտեղ ընդգրկված էր նաև Դիղոմի գյուղի «Սուրբ կարմիր կիրակի» հայկական եկեղեցին՝ կառուցված 19-րդ դարի կեսերին:
Ավելի վաղ՝ 2003 թվականին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն արխիվագետ Սարգիս Դարչինյանի ուղեկցությամբ այցելել էր վերոնշյալ եկեղեցին, ականատես եղել պահպանված հայատառ արձանագրությունների կամ գրությունների և որմնանկարների հետքերին, որոնք հավաստում էին եկեղեցու հայկական լինելու մասին:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...