Դատական համակարգն այսօր պատրաստ չէ այդ բոլոր գործերը վերանայել. փաստաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+18.13 oC

Դատական համակարգն այսօր պատրաստ չէ այդ բոլոր գործերը վերանայել. փաստաբան

13:18 17.10.2018

Այսօր Երևանի մամուլի ակումբներից մեկում քննարկում է կազմակերպվել «Ամենամասշտաբային համաներումը. ո՞ւմ վրա այն կտարածվի» թեմայով: Հարցին՝ որքանո՞վ է անհրաժեշտ համաներումը ՀՀ-ում այս պահին, փաստաբան Լուսինե Սահակյանը պատասխանել է, որ նախորդ տարիներին բազմաթիվ ապօրինի իրավական ակտեր են կայացվել, իսկ դատական համակարգն այսօր պատրաստ չէ այդ բոլոր գործերը վերանայել։

«Իրավական առումով դիտարկելով պետք է ընդունել, որ պետք է վերանայվեին այդ գործերը, և համաներումը լուծում չէ, սակայն նաև ապօրինի դատապարտված մարդիկ գիտակցում են, որ հնարավոր չէ այսքան ծավալով գործերի վերանայում, ուստի նրանք էլ ցանկություն ունեն, որպեսզի համաներում լինի: Եթե հարցին նայենք տուժողների տեսակետից, իհարկե, խնդիրներ առաջանալու են»,- ասել է փաստաբանը:

Ըստ Սահակյանի՝ բնականաբար, ամեն համաներումից առաջ հաշվարկ է արվում, թե քանի կալանավոր կհայտնվի ազատության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

12:18 13.05.2025

Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր […] ...

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

12:11 13.05.2025

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...

Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Ուիթքոֆ

12:05 13.05.2025

Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե ​​դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...

SHANTNEWS

12:00 13.05.2025

SHANTNEWS

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

11:57 13.05.2025

ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ը

11:52 13.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ը

Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...

BACK_TO_TOP