15:18 17.10.2018
Երևանի մամուլի ակումբներից մեկում կայացած ասուլիսի ժամանակ փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադարձել է նաև աղմկահարույց գործերին ու դրանց համար վճարվող գրավներին և ասել, որ գրավների բարձր շեմը լուրջ խնդիրներ է առաջ բերելու նաև ոչ աղմկահարույց գործերի համար։
«Շատ բացասական մի երևույթ է հիմա ի հայտ եկել, երբ որ աղմկահարույց գործերով գրավի շատ բարձր շեմ է կիրառվում: Հիմա արդեն դատարաններն սկսել են այդ շեմով նայել արդեն նաև մյուս գործերին: Հիմա դա բերում է շատ ավելի վտանգավոր հետևանքների, որովհետև եթե նախկինում գրավը կիրառվում էր 500 հազար, լավ՝ 1 մլն, 2 մլն, հիմա, երբ խոսքը գնում է միլիարդներից կամ տասնյակ միլիոններից, մյուսների շեմն էլ բարձրացել է, որը շատ լուրջ խնդիրներ է առաջ բերելու»,- ասել է Սահակյանը:
12:18 13.05.2025
Համագործակցության նոր ուղիներ․ ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության տնօրենինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Ասկոնաս Հոլտ» միջազգային առաջատար երաժշտական ընկերության գործադիր տնօրեն Դոնա Քոլինզին: Ընկերության ներկայացուցիչները ՀՀ-ում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների հանդիսավոր բացման համերգի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր […] ...
12:11 13.05.2025
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
12:05 13.05.2025
Թրամփը վերջնագրի տեսքով է խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ․ ՈւիթքոֆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ շփումներին՝ հակամարտությունը լուծելու համար։ Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը կհեռանա բանակցային գործընթացից։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ «Նախագահը վերջնագիր է ներկայացրել երկու կողմերին, որ եթե ուղիղ բանակցություններն արագ տեղի չունենան, Միացյալ Նահանգները կհեռանա այս հակամարտությունից։ Սա մեր պատերազմը չէ։ […] ...
11:57 13.05.2025
ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ, վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում […] ...
11:52 13.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-13-ըԲացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 19 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի, 3 դեպք՝ […] ...