10:45 18.10.2018
Երևանում այս երկու օրերին տասնյակ երկրների առաջատար վարակաբանները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար ներկայացուցիչները «Պատվաստանյութերի վերաբերյալ միջազգային սիմպոզիում․ ՄՊՎ, կարմրուկ, կապույտ հազ և այլ արդի թեմաներ» խորագրով միջոցառման ժամանակ քննարկում են զարգացող երկրներում վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված քայլերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում), գործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, մեկտեղել է մասնագետներին, որոնք ներկայացնում են մարդու պապիլոմավիրուսի, կարմրուկի, կապույտ հազի կանխարգելմանն ուղղված քայլերը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անվանի մի շարք մասնագետներ հատուկ անդրադարձել են իրենց երկրներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ներդրման ընթացքին, հանրության շրջանում այս պատվաստման հանդեպ վստահության ձևավորմանն ու պատվաստումների արդեն ապահովված բարձր ծածկույթին:
Արգենտինայի փորձը` ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյան
«ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն ապահով է ու շատ լավը` հիշեք: Երբ կա հիվանդություն և կա պատվաստանյութ, միանշանակ, գերադասելի է պատվաստանյութը: Հայաստանում մի շարք վարակիչ հիվանդությունների, մասնավորապես, կարմրուկի դեմ պատվաստման ներդրումը փայլուն արդյունք է տվել: Վստահ եմ` նույնը կարձանագրվի նաև ՄՊՎ-ի դեմ պատվաստման առումով: Սա երկրորդ ամենատարածված պայքարի միջոցն է քաղցկեղի դեմ: Վստահ եմ, որ աշխարհի հաջող փորձը կնպաստի, որ Հայաստանն այս առումով բարձր արդյունք գրանցի»,-շեշտել է անվանի մանկաբույժ-վարակաբան, Արգենտինայում, ԱՄՆ-ում և Հայաստանում ՖԱՅԴԵՔ-ի հիմնադիր նախագահ Դանիել Ստամբուլյանը:
Իռլանդիայի փորձը` առողջապահության կազմակերպիչ, ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորա
«Իռլանդիայում իմունիզացիայի ծրագրի շրջանակներում մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ներդրման առաջին տարում արձանագրեց փայլուն արդյունք` մինչև 80 տոկոս ընդգրկում ունեցանք: Սակայն Ճապոնիայի և Դանիայի որոշ քայլերի հետևանքով որոշակիորեն այդ թիվը նվազեց` մինչև 50 տոկոսի: Հակաքարոզչությունը մեզ մոտ էլ որոշ մտահոգություններ առաջացրեց: Սակայն ընդգրկուն կրթական ծրագրերն առողջապահության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, ծնողների համար տվեց իր արդյունքը, քանի որ մեր ներկայացրածն ամբողջությամբ գիտական հիմքերի վրա էր: Այսօր արդեն ունենք 67 տոկոս ընդգրկվածություն ՄՊՎ դեմ պատվաստումներում, բայց ավելի բարձր արդյունքի պետք է հասնենք»,-հայտարարել է Իռլանդիան ներկայացնող առողջապահության կազմակերպիչ, ԱՀԿ փորձագետ Բրենդա Կորկորան:
Վերջինիս խոսքով` պատվաստվող աղջիկներից 10-ից 7-ի մոտ քաղցկեղը կանխարգելվում է: Փորձագիտական գնահատականներով` եթե այդ աղջկա մոտ նախաքաղցկեղային կամ քաղցկեղային վիճակ լիներ ու բուժումների կուրս անցկացվեր, բուժման այդ կուրսը կարող է տանել անպտղության: Իսկ պատվաստման արդյունքում վերարտադրողական առողջությունը կարող է ավելի ավելի ամուր լինել, քան նրանցը, ովքեր չեն պատվաստվել: Ճիշտ ուղերձն է պետք տեղ հասցնել` գիտական հիմքերով, ոչ թե սիրողական, հուզական ենթադրություններով:
Արգենտինայի փորձը` պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիման
«Աշխարհի բոլոր երկրների 40 տոկոսն արդեն ներդրել է այս պատվաստումը, ու առաջին հերթին ներդրել են զարգացած երկրները: 270 մլն դոզաչափ պատվաստանյութ է տրամադրվել արդեն, որոնք բոլորը գիտահետազոտական ամենատարբեր փուլերով են անցել` առանց կասկածի տեղ թողնելու: Արգենտինայում մենք այդ ուղղությամբ աշխատում ենք արդեն 20 տարի»,-մանրամասնել է մանկաբույժ-վարակաբան, պատվաստումների և պատվաստանյութերի կլինիկական հետազոտությունների փորձագետ Ռիկարդո Ռուտիմանն Արգենտինայից:
Մոլդովայի փորձը` համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալությաններկայացուցիչ Ալեքսեյ Ցեբան
«Բախտավոր ենք, որ ամենազարգացած երկրների կողքին մենք ևս ներդրել ենք ՄՊՎ դեմ պատվաստումը: Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը պատվաստումը ներդնելով դասվում են այն ներդրած ամենաառաջադեմ երկրների շարքին: Այո, աշխարհի հաջող փորձը հաշվի առնելով միայն կարող ենք փրկել կանանց կյանքերը: Մոլդովայում պատվաստումների գործընթացում ներգրավվածությունը 65 տոկոս է: Մենք ակտիվ ենք սոցցանցերում, ակտիվորեն աշխատում ենք առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ` ճշգրիտ փոխանցելոււ պատվաստման կարևորությունն ու անվտանգությունը: Մեր երկիրը քաղցկեղի այս տեսակի բուժման համար տարեկան ծախսում էր շուրջ 200 հազար դոլար: Նույնքան արժենում է նաև պատվաստման գործընթացը: Ստացվում է, որ մենք այլևս ծախս չենք անում բուժման վրա, միաժամանակ փրկում ենք 100 կանանց կյանք` առանց մեկ դոլար ավելի ծախսելու»,- ընդգծել է Մոլդովան ներկայացնող համաճարակաբան, Առողջապահության ազգային գործակալության ներկայացուցիչ Ալեքսեյ Ցեբանը:
Ֆրանսիայի փորձը` Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությաններկայացուցիչ (IARC), ֆրանսիացի վարակաբան, համաճարակաբան Իակոպո Բաուսանո
ՄՊՎ դեմ պատվաստանյութն անվտանգ է, վնասակար չէ, ու հայտարարության հիմքում գիտահեն ապացույցներ են` հայտարարում է Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության ներկայացուցիչ (IARC), ֆրանսիացի վարակաբան, համաճարակաբան Իակոպո Բաուսանոն:
Սա պատվաստումների պատմության մեջ ամենաանվտանգն է, ու միաժամանակ որոշ մտահոգությունների պատճառով այն բազմիցս փորձաքննության է ենթարկվել և ստուգվել: Կարող ենք հայտարարել` ՄՊՎ դեմ պատվաստումն ապահով է ու անվտանգ և ապահովում է հիվանդությունից շատ բարձր պաշտպանություն` ընդգծում են սիմպոզիումին մասնակցող առաջատար մասնագետ-վարակաբանները աշխարհի տարբեր երկրներից:
ՖԱՅԴԵՔ-ը (Պայքար վարակիչ հիվանդությունների դեմ զարգացող երկրներում) հիմնադրվել է արգենտինահայ հայտնի վարակաբան դոկտոր Դանիել Ստամբուլյանի կողմից։ Նա հիմնադիրն է նաեւ Վարակիչ հիվանդությունների համահայկական միության (API), Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությունների կենտրոն հիմնադրամի (FUNCEI), ԱՄՆ-ում հիմնված FIDEC USA շահույթ չհետապնդող կազմակերպության և Հայաստանում` ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի, ինչպես նաև համահիմնադիրն է Վարակիչ հիվանդությունների արգենտինյան հասարակության (SADI). Իր գործունեության ընթացքում դոկտոր Ստամբուլյանն արժանացել է բազմաթիվ պարգևների իր բժշկական և մարդասիրական ներդրումների համար։
Ներկայում ՖԱՅԴԵՔ-ը համագործակցում ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության հետ՝ համակարգելով Հայաստանում ՄՊՎ տարածվածությունը գնահատող համաճարակաբանական ուսումնասիրությունը։
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...