13:09 22.10.2018
«Ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր Հանրապետականի հետ առնչվել են։ Օրինակ՝ հիմա Ֆելիքս Ցոլակյանն էլ նախարար է նշանակվել։ Հնարավոր է։ Բայց էլի եմ ասում՝ ես հույս ունեմ, որ այս պրոցեսը՝ այն, ինչ մենք անում ենք, ընդ որում՝ մեծ հավանականությամբ չենք անում իդեալական… բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք իսկապես խնդիր ունենք համախմբելու, կոնսոլիդացիայի ենթարկելու, համախմբում իրականացնելու և փորձ անելու՝ պրոֆեսիոնալ մարդկանց առաջ ճանապարհը չփակել»,-արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենց նախընտրական ցուցակի ու նախկին պաշտոնյաներին այնտեղ ներգրավելու մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարն օրինակ բերեց Սերժ Սարգսյանի իշխանությունը և նշեց, որ այնտեղ նույնպես ներգրավել են պրոֆեսիոնալներին։ Այդ պաշտոնյաներին, ըստ Փաշինյանի, տարել են համակարգ, խնդրել են երբեմն աչք փակել որոշ հարցերի վրա, ու այդ մարդիկ մի պահ ֆիքսել են, որ «մինչև գոտկատեղ հայտնվել են ինչ-որ պրոցեսի մեջ»։
«Էլի եմ ասում՝ կլինեմ ես, կլինի որևէ պաշտոնյա, կլինի Հունան Պողոսյանը, կլինի ո՞վ, ում անունն ուզում եք տվեք, եթե հընթացս կպարզվի, որ նա ինչ-որ քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց Կապանի հանրահավաքի ժամանակ իր ասածը, որի համաձայն՝ ինքը՝ Փաշինյանը, հարց է տվել նախկին փոխոստիկանապետ, այժմ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին Շանթ Հարությունյանի ասածների վերաբերյալ, ու Պողոսյանի պատասխանը բավարարել է իրեն։
«Ես ուրախ եմ, որ հրապարակվեց Շահեն Հարությունյանի (Շանթ Հարությունյանի որդու – խմբ․) հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Հունան Պողոսյանն իրականում չի հարվածել (Շանթ Հարությունյանին)։ Այսինքն` այս թեման դուրս եկավ»,- ասաց Փաշինյանը։
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...