14:57 10.05.2018
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը խեղաթյուրում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Սրանով պաշտոնյան արձագանքել է Փաշինյանի այն խոսքերին, որ Արցախը որպես լիարժեք կողմ պետք է վերադառնա բանակցային սեղան, որտեղ ներկայում բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահի հետ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից բանակցություններին պետք է մասնակցի Արցախի իշխանությունը։ Նրա խոսքերով՝ սա նորություն է բանակցային սեղանի համար, և սրանով բանակցային պրոցեսը ոչ թե շարունակելու է հին ավանդույթները, այլ նորովի է մոտենալու խնդրին։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը կրկին հիշեցրել է իրենց կողմից մշտապես շահարկվող ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի մասին, որոնք հենց ադրբեջանական կողմն է խախտել առաջինը։ Հիքմեթ Հաջիևը խոսել է նաև այն մասին, թե իրենք պատրաստ են շարունակել բովանդակային բանակցությունները։
Սակայն ադրբեջանական պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանն արդեն երեկ ներկայացրել է իր դիրքորոշումը։ Նրա խոսքերով՝ փոխզիջումների մասին խոսք չի կարող լինել այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է ռազմական հռետորաբանությունը և հայտարարում Երևանն ու Զանգեզուրը յուրացնելու մտադրության մասին։
«Արցախի հարցում փոխզիջում կարող է լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ ուղերձներ տա, որ պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, բայց դա չի խանգարում, որ կրկնապատկվեն Արցախի միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը։ Հայաստանի և Արցախի միավորման ճանապարհներից մեկն Արցախի միջազգային ճանաչումն է, ինչից հետո հնարավոր կլինի այդ միավորումը։
Փաշինյանի այցին անդրադարձել է նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը և սպառնացել, որ Փաշինյանը դեռ կփոշմանի, որ ոտք է դրել Արցախ։ Խոսքը վերաբերել է նրան, որ ՀՀ նորընտիր վարչապետն իր առաջին այցը կատարել է հենց Ստեփանակերտ։ Սրա վերաբերյալ վարչապետին հարց են տվել նաև երեկվա ասուլիսի ժամանակ, այն է՝ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ, իսկ ո՞րն է լինելու գերտերություններից առաջինը, որտեղ կայցելի Փաշինյանը։ Այս հարցին վարչապետը ժպիտով պատասխանել է․
«Ինչո՞ւ է ձեզ թվում, թե Արցախը գերտերություն չէ»։
Տեղին է շեշտել, որ Փաշինյանի ասուլիսին, նրա արած հայտարարություններին անդրադառնալիս ադրբեջանական կողմի խոսնակները խուսափել են իրենց ստանձնած պարտավորությունների չկատարման մասին հիշատակումներից։ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արցախի շփման գծում հրադադարի խախտման միջադեպերը հետաքննելու մեխանիզմի ներդրման ԵԱՀԿ կողմից առաջարկված տարբերակին Հայաստանը համաձայն է նաև այսօր։ Վարչապետի խոսքերով՝ թեև այդ մասին պայմանավորվածություն եղել է 2016 թվականին, սակայն դրանից հրաժարվել է Ադրբեջանը, իսկ Հայաստանը հիմա էլ պատրաստ է այդպիսի մեխանիզմների ստեղծմանը։
16:16 12.08.2025
Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»38-ամյա Արտակ Օսեյանը գլխավորել է Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկը»: Օսեյանը 2020 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր գլխավորել էր «Փյունիկը»: Նա նաև երկու տարբեր ժամանակահատվածներում «Արարատ-Արմենիայում» Վարդան Մինասյանի օգնականն էր, 2023 թվականին կարճ ժամանակով Մինասյանի հետ աշխատել էր նաև վրացական «Թելավիում»: Օսեյանը նաև գլխավորել է Հայաստանի Մ17, Մ18, Մ19 հավաքականները: Նա 2018 թվականին եղել է նաև […] ...
16:11 12.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 14-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:05 12.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ տղամարդը փորձել է կանգնեցնել իր ավտոմեքենան, սակայն մնացել է ավտոմեքենայի և պատի արանքումԱյսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Գանձակ գյուղում Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Հրաչիկ Վ․-ն կայանել է իր ավտոմեքենան ու իջել: Հետո նկատել է, որ մեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում: Տղամարդը փորձել է կանգնեցնել այն, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է […] ...
16:00 12.08.2025
Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱրմավիրի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 64-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում ու պահում դրանցից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հողամասում և կից շինությունում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 49 բույս, ընդհանուր մոտ 230 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ։ Տղամարդը հայտնել է, որ դրանք իրենն են։ […] ...
15:55 12.08.2025
Մենք տեսնում ենք, որ ռուսական բանակը չի պատրաստվում ավարտել պատերազմը․ ԶելենսկիՈւկրաինան, Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ միասին, չպետք է թույլ տա Ռուսաստանին կրկին խաբել աշխարհին։ Ռուսական բանակը պատրաստվում է ոչ թե պատերազմը դադարեցնելուն, այլ նոր հարձակումների։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով նախագահ Վլադիմիր Զելենսկուն Telegram-ում։ Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ առաջնորդներին Ուկրաինային և դիվանագիտությանը սատարող հայտարարություն ընդունելու համար: ԵՄ-ն Ուկրաինային սատարելու մասին […] ...
15:52 12.08.2025
Կանադան աջակցում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին Վլադիմիր Զելենսկու հետ զրույցում աջակցել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին, ասվում է Կանադայի կառավարության հայտարարության մեջ։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին: Նահանգում հանդիպման ճշգրիտ վայրը դեռևս չի հայտարարվել […] ...