Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

16:28 11.05.2018

Մայիսի 15-21-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

Ֆորումի կազմակերպիչներն են Թատերական միությունների միջազգային համադաշնությունը` ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում, երկրորդը` 2015 թվականին Մինսկում:

Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ համագործակցության համար:

Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու մասից. առաջին մաս` մասնակիցների համար վարպետության դասեր, լաբորատո­րիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն թատերական ոլորտի ականավոր գործիչները: Երիտասարդ բեմանկարիչների վարպետության դասերը կղեկավարի ռուս թատերական նկարիչ Յուրի Խարիկովը: Երիտասարդ բեմադրիչների արվես­տանոցի և դրամա­տուրգ­ների սեմինարների ղեկավարը` թատերական ռեժիսոր, Վ. Մեյերհոլդի անվան մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Վիկտոր Ռիժակովն է, թատերական քննադատների կլոր սեղանները կղեկավարեն թատե­րական տեսաբաններ Մարիա Խալիզևան, Ալլա Շենդերովան:

Երկրորդ մասը՝ ֆորումի երիտասարդ բեմադրիչների և ներկայացումների մրցույթ է: Ծրագրում` յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ:

Ֆորումի ընթացքում կաշխատեն փորձագետներ, ովքեր կորոշեն լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառա­տոնին:

Փորձագետների կազմում են` ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Յասուլովիչը, թատե­րական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան):

Երևանյան ֆորումի մասնակից երկրներն են` Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Մոլդովան, Բելառուսը, Լիտվան, Լատվիան, Վրաստանը, Ուկրաինան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

23:13 04.05.2024

Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Գալինա Դավիդովան

48 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, GITIS-ի վոկալ արվեստի բաժնի դոցենտ Գալինա Դավիդովան։ Մայիսի 4-ին հայտնել է ինստիտուտի մամուլի ծառայությանը։ «Կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, վոկալ արվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գալինա Եվգենիևնա Դավիդովան», – ասված է բարձրագույն ուսումնական հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գալինա Դավիդովան ծնվել է 1975 թվականին […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

15:42 04.05.2024

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու անվանի նկարիչ Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների հատուկ ցուցադրությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը: Հնդկաստանի հանրահայտ Աջանտայի քարանձավների որմնանկարների` բնօրինակի արժեք ունեցող եզակի նմուշները կցուցադրվեն մինչև […] ...

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

15:18 04.05.2024

Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային աննախադեպ շրջագայություն կունենա Հայաստանի մարզերում: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մինչ մարզային շրջագայությունն սկսելը, Սերգեյ Խաչատրյանը մայիսի 5-ին ելույթ կունենա Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ծրագրում Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Շոստակովիչի հզորագույն թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ […] ...

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

14:54 03.05.2024

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին: Այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական […] ...

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

21:28 02.05.2024

Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»

Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը Կաննի 77-րդ կինոփառատոնում կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի»։ Այս մասին ասվում է կինոփառատոնի ղեկավարության տարածած կոմյունիկեում։ «Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «A Cry in the Dark» ֆիլմի համար պատվավոր մրցանակը ստանալուց 35 տարի անց Մերիլ Սթրիփը կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրում ունենալու համար»,- նշված է հայտարարության մեջ։ «Մերիլ […] ...

BACK_TO_TOP