1994թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար. Դավիթ Բաբայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+16.09 oC

1994թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար. Դավիթ Բաբայան

13:49 12.05.2018

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը խոսել է 1994 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ անժամկետ  համաձայնագրի մասին: Իր բնորոշմամբ՝ այն հիմք դարձավ հարցի շուրջ խաղաղ բանակցությունների և միջնորդների գործունեության համար:

«1994 թ-ի մայիսի 12-ին, ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թ․ փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են այն կարևոր ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այդ պայմանագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար, մինչ այժմ էլ ունի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է  Դավիթ Բաբայանը:

Խոսելով համաձայնագրի կնքմամբ կայացած կարևոր շրջադաձերի մասին՝ նա ասել է, որ այն դրական ազդեցություն ունեցավ ինչպես մեր, այնպես էլ Ադրբեջանական կողմի համար: Իր խոսքով՝ Ադրբեջանն այդ ժամանակ ամբողջական կոլափսի առջև էր կանգնած, և պայմանագիրը չստորագրելու դեպքում մի գուցե մյուս տարածքները ևս կորցնելու վտանգի առաջ կանգներ: Նա նաև  կարևորել է համաձայնագրի պահպանման ուղղությամբ կատարվող բոլոր գործողությունները:

«Մեր նպատակը Ադրբեջան երկրի կործանումը չէր, Ադրբեջանի ժողովրդի կոտորածը  կազմակերպելը չէր: Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ, Ադրբեջանի իշխանություններն են թշնամանք սերմանում: Դրա համար ուզում ենք, որ պայմանագիր պահպանվի և հետագայում լինի համապարփակ կարգավորում Ադրբեջանի և Արցախի միջև: Ճանաչվի Արցախի Հանրապետությունը. երբ ասում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն են ծածանելու, մենք կարող ենք շենք տալ դեսպանատան համար, և թող դրոշը ծածանեն, այլ ոչ թե աննորմալ գաղափարներով հանդես գան սեփական ժողովրդի ճակատագրի հետ խաղալով», ասել է նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պայմանագիրը գրեթե 22 տարի անխափան գործելուց հետո խախտվեց 2016 թվական Ապրիլյան պատերազմի մի քանի օրերի ընթացքում:

 «Օրեր անց կրկին ուժի մեջ է մտել, որովհետև այդ պայմանագիրն անժամկետ է և առանց որևէ նախապայմանների է: Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Ադրբեջանը փորձում էր ստվեր գցել այդ փաստաթղթի վրա, իսկ միջնորդները, միջազգային հանրությունը ընդգծեցին դրա կարևորությունը: Այդ պայմանագիրը նաև համաշխարհային ուժային կենտրոնների շահերից է բխում», -հավելեց Դավիթ Բաբայանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

15:07 27.04.2024

Շուշիի մերձակայքում ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել

Շուշիի շրջանի Ղայբալու (հայկական անվանումը՝ Ղայբալիշեն) գյուղի մերձակայքում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ այսօր ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է APA գործակալությունը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) աշխատակից 43-ամյա Էլչին Ղուլիևը միջադեպի հետևանքով զրկվել է ոտքից։ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների […] ...

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

12:36 27.04.2024

Դինա Տիտուսը Կոնգրեսին ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ

ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը ներկայացրել է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ։ Այս մասին նա հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Ես քիչ առաջ ներկայացրել եմ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ Արցախում հայերի էթնիկ զտումների և քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ կապված»,-գրել […] ...

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

22:09 26.04.2024

Արդյո՞ք թուրք զինվորականները կլքեն Արցախը ռուս խաղաղապահների հետ միասին

Այսօր Աղդամում կայացել է  «Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի» փակման պաշտոնական արարողությունը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Համատեղ մոնիթորինգային կենտրոնը ստեղծվել էր 2020 թվականի դեկտեմբերին Աղդամի շրջանում, որի նպատակն էր հետևել հրադադարի ռեժիմին, իսկ իրականում սա թուրքերի համար հնարավորություն էր լեգիտիմ ներկայություն ապահովել Արցախում: Ադրբեջանի համար էլ հնարավորություն էր թուրքերի […] ...

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

13:11 26.04.2024

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցիները հեռացնում Լեռնային Ղարաբաղի կառավարական շենքի հայատառ գրություններն ու զինանշանը։ «Լեռնային Ղարաբաղում […] ...

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

12:44 26.04.2024

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը

Աղդամի ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Տեղի է ունեցել կենտրոնի փակման հանդիսավոր արարողություն։ Նշվում է, որ արարողությանը ներկա են եղել Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Լևենթ Էրգյունը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի […] ...

BACK_TO_TOP