18:20 27.10.2018
Ամերիկյան կողմից Հարավային Կովկասին ուշադրության արժանացնելու մասին խոսք չկա, քանի որ ԱՄՆ-ն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ մշակված քաղաքականություն։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան այցի մասին այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար հետաքրքիր է երևի միայն մեկ տեսանկյունից՝ Հարավային Կովկասը Իրանի և Ռուսաստանի մեջտեղում է։ Այ, Ռուսաստանի մասով ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ունի քաղաքականություն։ Ռուսաստանում եղան բավական երկարատև, ըստ ամենայնի, բովանդակալից բանակցություններ անմիջապես Պուտինի հետ»,– նշեց Իսկանդարյանը։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, քաղաքագետը նշեց, որ այդ բանակցությունները դժվար թե փոփոխություններ հարուցեն Միացյալ Նահանգների՝ այստեղի նկատմամբ քաղաքականության մեջ, հենց միայն այն պատճառով, որ տարածաշրջանը ԱՄՆ ուշադրության, մեղմ ասած, կենտրոնում չէ։
«Եվ այս տարածաշրջանի կարևորությունը ամերիկյան քաղաքականության համար ավելի նվազում է, ոչ թե ավելանում», – նշեց քաղաքագետը։
Իսկանդարյանն անդրադարձավ նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությունը, թե Հայաստանի վրա ճնշումները կդադարեն, երբ Արցախյան հակամարտությունը լուծվի։ Այդ մասին կարող եք կարդալ այստեղ կամ դիտել տեսանյութում։
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...