13:16 29.10.2018
Գործադիրը փորձում է խորհրդարանի ձեռքերով շագանակներ հանել խարույկից։ Պետք չէ Հանրապետական կուսակցությանը վկայակոչելով փոխել Ընտրական օրենսգիրքը։ Նույնիսկ ընդդիմախոսների ծիծաղն է գալիս այն փաստարկից այն դեպքում, թե ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգային ընտրակարգը հանելուն այն դեպքում, երբ ռեյտինգային ընտրված պատգամավորների մի մասը կողմ է օրենսգիրքը փոխելուն։ Այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմախոսներին այսօր պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Այսինքն՝ ես, Արփինեն, Շարմազանովը կո՞ղմ ենք ռեյտինգային համակարգին։ ՀՀԿ-ի ռեյտինգային համակարգի ներկայացուցիչների մի մասը այլևս ՀՀԿ-ի քաղաքական դիրքորոշումների մեջ չէ, համահունչ չէ, առանձին են աշխատում։ Այս փաստարկները մի՛ բերեք ընդհանրապես»,- նշեց Աշոտյանը։
Նրա խոսքերով՝ չի կարելի Ընտրական օրենսգրքի փոփոխության ընթացքում դառնալ գործադիրի պատանդը։ Աշոտյանը պնդեց, որ Հայաստանի մի քանի դեսպանության միջոցով եվրոպական երկրներին տեղեկացրել են, որ ընտրությունները լինելու են դեկտեմբերի 9-ին, ներքին կարգով խորհրդարանն այդպիսի հրահանգ է տվել։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...