Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում առերևույթ շուրջ 10 մլն դրամի հափշտակության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում առերևույթ շուրջ 10 մլն դրամի հափշտակության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ

17:42 29.10.2018

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Գյումրի քաղաքի «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ:

Մարզադպրոցի երկու աշխատակից հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնում հաղորդումներ և նույնաբովանդակ բացատրություններ են տվել այն մասին, որ մարզադպրոցի նախկին տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում մարզադպրոցի 6 հաստիքներում նշանակել է անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն այդ պայմաններում ստացել  են աշխատավարձեր։

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ «Գյումրիի աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում 2016թ. հունվարից մինչև 2018թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարվել է մարզադպրոցին պատկանող միջոցների՝ առանձնապես խոշոր չափերի, շուրջ 9․775․151 ՀՀ դրամի վատնում։

Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ  մարզադպրոցում տնօրենի կողմից որպես բժիշկ ձևակերպված անձը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն նրան վճարվել է ընդհանուր՝ 1․832․143 ՀՀ դրամ աշխատավարձ: Նույն կերպ, որպես  պահակներ ձևակերպված երկու անձանց վճարվել  է մի դեպքում 1.804.305, մյուսի դեպքում՝ 1․648․788 ՀՀ դրամ, որպես մարզիչ ձևակերպված անձին՝ 2․424․731 ՀՀ դրամ, որպես հրահանգիչ-մեթոդիստ մարզիչ ձևակերպված անձին՝ 921․176 ՀՀ դրամ, իսկ  որպես բանվոր ձևակերպված  անձին 1․144․008 ՀՀ դրամ աշխատավարձ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջիններս ևս իրենց աշխատանքային պարտականությունները չեն կատարել:

Նկատի ունենալով, որ  նախապատրաստված նյութերով առերևույթ ձեռք են բերվել առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության հատկանիշների մասին վկայող  տվյալներ՝ Շիրակի մարզի դատախազության դատախազի որոշմամբ ներկայացված փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP