19:26 29.10.2018
«Ո՞նց կարող է հեշտ համաձայնեի այսքան պատասխանատու պաշտոնին»,- ասել է Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ զրուցելիս:
Նա նշել է, որ Երևանում անշտկելի ոչ մի խնդիր չկա:
«Անշտկելին միայն մահն է, ամեն ինչ կարելի է շտկել, ուղղակի ժամանակի հարց է: Պետք է կամք, ժամանակ, նվիրվածություն»,- ասել է նա:
Այն հարցին, թե կկարողանա՞ Երևանի դիմագիծը ետ բերել կամ պահպանել եղածը, Մեսչյանը պատասխանել է.
«Լավ բառ կա, ասում են՝ ես կփորձեմ: Հին Երևան նախագծում իրարամերժ թույլտվություններ են եղել, շատ տարօրինակ բաներ են կատարվել, բայց ամեն հարց կլուծվի: Առաջինը կանդրադառնամ նրան, որ հասկանամ, թե քաղաքի ճարտարապետն ո՞վ է և ի՞նչ է իր գործառույթը: Սխալ կարծիք կա, որ ճարտարապետը ստեղծագործական պատասխանատուն է: Ես կլինեմ երևի առաջին գլխավոր ճարտարապետը, որ իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անի»,- նշել է նա:
Նա ասել է, որ պետք է ճշտել, թե ինչ կարող է անել և չանել գլխավոր ճարտարապետը:
Արթուր Մեսչյանը խաբկանք անվանեց լրագրողի այն տեսակետը, որ նախկին գլխավոր ճարտարապետներն ունեցել են իշխանությունների լիակատար աջակցությունը նախագծեր իրականացնելու հարցում:
«Իմ աջակցությունը քաղաքաշինության օրենքներն են: Ես պետք է մտածեմ քաղաքացիների մասին, հեշտացնեմ իրենց կյանքը: Եթե ես չունենայի աջակցություն քաղաքապետի կողմից, իհարկե, այստեղ նստած չէի լինի: Բանակցությունները տևեցին 1 ամիս, ես ընդունեցի առաջարկը, երբ ձեռք բերվեց գլխավոր ճարտարապետի աշխատանքի համար անհրաժեշտ գործիքակազմը: Այ, եթե հիմա չկարողանամ աշխատել ոչ ոքի չեմ մեղադրի, որովհետև գրեթե բոլոր խնդրանքները, որ խնդրել էի տալ իմ իրավասությանը, ինձ տրվեցին»,- նշել է նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...