12:44 30.10.2018
Ռուս քաղաքագետ, հասարակական գործիչ, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը կարծում է, որ Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն այն պայմաններով, որոնք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք համաձայնեցված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ:
Այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ենթադրում էին Ադրբեջանի հինգ, իսկ հեռանկարում` յոթ «գրավյալ» շրջանների վերադարձ, քաղաքագետը կարևոր սկիզբ է համարում «ԼՂ հակամարտության հարցը փակուղուց հանելու առումով»:
Մեկնաբանելով իրավիճակը, որ ստեղծվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, Դուգինը հայտարարել է, որ երկրի նոր ղեկավարն ի սկզբանե, փաստացի, հրաժարվել է հետևել այդ պայմանավորվածություններին, սակայն այժմ, հարցին ավելի պրագմատիկորեն նայելու, գուցե նաև ավելի պատասխանատու մոտեցման շնորհիվ Փաշինյանը բանակցային գործընթացը շարունակում է նույն ուղղությամբ:
«Բանակցային գործընթացը նախևառաջ ընդհատվել է Հայաստանում բազմաթիվ ներքին խնդիրների պատճառով, սակայն որևէ հիմք չկա ենթադրելու, թե ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը դադարել է»,- նշել է նա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը ռուս քաղաքագետը հոռետեսորեն է ընդունում:
«ԱՄՆ-ը բացարձակապես հետաքրքրված չէ ԼՂ խնդրի կարգավորմամբ, հակառակը, լարվածության աճը նրանց ձեռնտու է հակաիրանական քաղաքականության համատեքստում: ԼՂ խնդրի կարգավորման հարցով կառուցողական երկխոսության վերականգնման համար կարևոր է այն երկրների մասնակցությունը, որոնց այս հակամարտությունն անմիջականորեն առնչվում է: Այդ երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը»,- ասել է նա:
Այսուհանդերձ, քաղաքագետը նշում է, որ Հայաստանն այժմ խիստ անկայուն քաղաքական վիճակում է, և եթե չլիներ իշխանափոխությունը, շատ կարևոր արդյունքներ կգրանցվեին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Նրա խոսքով` փաստացի, նախորդ փուլում համաձայնեցրել էին այս հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհային քարտեզը:
«Այո՛, Հայաստանը մնում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, սակայն դա չի նշանակում, որ Երևանը կարող է փորձեր ձեռնարկել` Մոսկվային մանիպուլացնելու: Չի կարելի Ռուսաստանի հետ գործընկերությունն օգտագործել Ադրբեջանի դեմ: Ռուսաստանը Հայաստանի ձեռքում խաղալիք չի դառնա Բաքվի հետ հակամարտության հարցում: Այժմ Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունն է զարգացնում: Հայ-ռուսական հարաբերությունները երբեք չեն եղել հակաադրբեջանական: Մոսկվան միշտ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանին պատկանելը: Մենք Հայաստանի հետ դաշնակից ենք, սակայն այդ դաշինքն ուղղված չէ Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սերտացումը ոչ մի կերպ կախված չէ Հայաստանի հետ հարաբերություններից»,- ասել է Դուգինը:
Ռուս քաղաքագետը նաև նշել է, որ չի կարելի հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերությունները դիտարկել ԼՂ հակամարտության համատեքստում:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...