14:12 30.10.2018
Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովը շարունակել է իր աշխատանքները: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից մանրամասներ է հաղորդում համաժողովից:
Մյունխենի անվտանգության համաժողովը գլոբալ անվտանգության քաղաքականության և ռազմական ոլորտում համագործակցության քննարկումների ազդեցիկ հարթակ է, այն անցկացվում է ամեն տարի Մյունխենում, բայց դրանից զատ՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ են տեղի ունենում, և այդ ձևաչափերից մեկն էլ հիմնական խմբի հանդիպումներն են, դրանք սովորաբար տեղի են ունենում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում՝ հնարավորություն տալով ղեկավարներին քննարկել անվտանգության ոլորտի խնդիրները:
Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցում է ոչ առաջին անգամ, սակայն առաջին անգամ է, որ մասնակցում է հիմնական խմբի աշխատանքներին: Առաջիկա մի քանի օրերին մոտ 70 լիդերներ, այդ թվում՝ ներկայացուցիչներ ԵՄ-ից, ԵԱՀԿ-ից և ՆԱՏՕ-ից, կքննարկեն Արևելյան Եվրոպայի և Եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության խնդիրները:
Հետաքրքիր է մի հանգամանք, որի մասին նշել է Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահը: Նրա խոսքով՝ Սառը պատերազմից ի վեր Արևելքի և Արևմուտքի միջև անվտանգության առումով վստահության հետընթաց կա, և պետք է աշխատել այդ ուղղությամբ, հետևաբար, այս հանդիպման ժամանակ կքննարկվի հենց այդ հարցը՝ Արևելքի և Արևմուտքի հարաբերությունները:
Ընդհանուր առմամբ, հիմնական խմբի հանդիպումները կունենան 3 գլխավոր ուղղություն՝ Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերություններ, երկրորդ հատվածը կլինի Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական մոդելի և կարգավորումների քննարկումը, երրորդ՝ ամենամեծ հատվածը կվերաբերի Մինսկի գործընթացին և հակամարտությունների կարգավորման խնդիրներին:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...