15:09 30.10.2018
«Եթե դու իշխանություն չես, ինձ համար դու ընդդիմություն ես։ Եթե ես ամբողջությամբ կիսեի Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, ես էսօր կլինեի Նիկոլ Փաշինյանի հետ նույն թիմում։ Ես չեմ զղջում իմ քայլերի համար էն ընթացքում, երբ տեղի է ունեցել հեղափոխությունը»,- այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հեռուստածրագրի եթերում հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ որոշ քայլերի հետ ինքը համաձայն չի եղել, և դրանց մասին բարձրաձայնել է բոլոր ղեկավարների օրոք։
«Եթե դա ընդդիմություն է, այո՛, ես ընդդիմություն եմ։ Ես հակված եմ Ազգային ժողովում ներկայացված լինել էնպիսի թիմով ու էնպիսի ուժերով, որը ոչ թե քանակական առումով երկրորդն է կամ երրորդը, խնդիրը էս հարթության մեջ չէ, այլ որ հանրությանը մեկ ամիս հետո պարզ դառնա, որ էս «Լույս» դաշինքը էդ խորհրդարանի ամենալուսավոր կետն է, որ էս «Լույս» դաշինքն է այլընտրանքը «Քաղաքացիական պայմանագրի»,- նշեց Սարգսյանը։
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...