Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի լիտվական մասի նկարահանումներն ավարտվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմի լիտվական մասի նկարահանումներն ավարտվել են

16:24 30.10.2018

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել իր «Դրախտի դարպասը» ֆիլմին աջակցողներին, ապա նշել, որ ֆիլմն իրականություն դարձնելու համար կրկին աջակցության կարիք կա:

«Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ՝ մեզ տրամադրած ձեր թանկ ժամանակի, ձեր ամենափոքրիկ ներդրման համար, որը քաջալերում է մեզ՝ է՛լ ավելի հիմնավոր աշխատանք կատարելու հայկական կինոարտադրությունը զարգացնելու համար։ Ձեզանից շատերի շնորհիվ է, որ մենք կարողացանք հաղթահարել ֆինանսական դժվարությունները և իրականություն դարձնել լիտվական եռօրյա նկարահանումները։

Ֆիլմի լիտվական մասի նկարահանումներին ներկա՝ համարտադրող ընկերություններից Կեստուտիս Դրազդաուսկասը (Լիտվա) և Մարկո Գիլլեսը (Գերմանիա), ինչպես նաև ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը (ԱՄՆ), ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆիլմի ստեղծման գործում, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ֆիլմը կյանքի կկոչվի։

Այժմ հասել ենք ֆիլմի համար շատ կարևոր՝ հետարտադրական փուլին, որն իր մեջ ներառում է մոնտաժի, ձայնի, երաժշտության և գույնի հետ կապված աշխատանքները: Աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ, արցախյան թեմատիկայով «Դրախտի դարպասը» ֆիլմը, հիրավի, դրական ազդեցություն կարող է ունենալ Արցախի համար ամբողջ աշխարհում։

Այս կարևոր փուլը հաղթահարելու և ֆիլմն իրականություն դարձնելու համար՝ մենք կրկին ձեր աջակցության կարիքն ունենք»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP