18:04 30.10.2018
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբի վրա հարձակման հետևանքով 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք պնդում են, թե իրենց վրա հարձակվել են մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի գլխավորությամբ՝ մոտ երկու տասնյակ անձ, հաղորդում է aliq.ge-ն:
Շտաբի ղեկավար Աշոտ Ռայիսյանը, որն այժմ հիվանդանոցում է, հայտարարել է, որ շտաբ են մտել Մարտուն Մկոյանը, նրա որդին, եղբոր որդիներն ու ծեծի են ենթարկել աշխատակիցներին: Ռայիսյանի խոսքերով՝ 5-6 աշխատակիցներին ծեծի է ենթարկել մոտ 40 հոգի:
Այլ միջադեպ է տեղի ունեցել նաև 12:10-ին՝ Խոսպիո գյուղի մոտակայքում: Շրջանային հանձնաժողովի անդամ Միխեիլ Ագաբաբյանի ավտոմեքենան շրջապատել են ու ծեծի ենթարկել նրան: Նշվում է, որ մոտ երկու տասնյակ մարդ է եղել:
Jnews լրատվականը հաղորդում է, որ չի կարողացել կապվել Հենզել Մկոյանի հետ, սակայն խոսել է պատգամավորի եղբոր՝ Մարտուն Մկոյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ ծեծկռտուքը Մկոյաններին պատկանող բենզալցակայանում ընդդիմադիրների սադրանքների արդյունքն է:
«Նրանք պաստառներ են պոկել, հայհոյել, այդ պատճառով էլ սկսվել է ծեծկռտուքը: Ամեն ինչ նկարահանված է: 2:30-ին նրանք բենզալցակայան էին եկել ու սպառնացել, որ կայրեն այն: Հենց Ագաբաբյանն է պաստառներ պոկել, նրա հետ են եղել նաև Ռայիսյանի որդին ու նրա երկու ընկերները»,- հայտարարել է պատգամավորի եղբայրը:
Մարտուն Մկոյանը նաև պնդում է, թե ծեծկռտուքի ժամանակ Հենզել Մկոյանը ներկա չի եղել:
Թեմայի շուրջ արդեն հայտարարություն են արել նաև Թբիլիսիում: «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ այս ամենը արվել է ընտրությունները կեղծելու համար: Նա նաև դիմել է ՆԳՆ-ին՝ ձերբակալել Մարտուն Մկոյանին: Վաշաձեն հայտնել է, թե ուղևորվում է Ախալքալաք։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...