«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փորձել են մուտք գործել Էջմիածնի դիվանատան տարածք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները փորձել են մուտք գործել Էջմիածնի դիվանատան տարածք

18:28 31.10.2018

Մայր Աթոռից ահազանգել են, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր կեսօրին փորձել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան տարածք ներխուժել։ Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, ներկայացնելով կատարվածը, նշեց.

«Մեր շարժման որոշ անդամներ, իմանալով, որ այսօր Գերագույն հոգևոր խորհրդի նիստ է, գնացել և հիշեցրել են խորհրդի անդամներին, որ այս կաթողիկոսը հայ ազգի հետ անհամատեղելի է, որովհետև չի ներկայացնում հայ ժողովրդի հոգևոր զգացումները, հոգևոր կյանքը, այդքան մի բան:

Որևէ ներխուժում, այլ բան չի եղել, ընդամենը եղել է հիշեցում, և եթե Մայր Աթոռը տարածել է, որ սա ներխուժում է, կարծում եմ, դա ուղիղ քաղաքականացում է Հայաստանում տեղի ունեցող այդ իրադարձությունների ֆոնին: Անվտանգության պահպանության օրենքի փոփոխությունը տեղի չունեցավ, փաստորեն սա ջղաձգում է երևի, որ իրենք թյուր ինֆորմացիա են տարածում: Ընդամենը Գերագույն հոգևոր խորհրդին հիշեցրել ենք այս կաթողիկոսի` հայ ժողովրդի հետ անհամատեղելիության հարցը»:

Հետաքրքրվեցինք` նախաձեռնությունը վերսկսելո՞ւ է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով անցկացվող բողոքի ակցիաները, ինչին Պետրոսյանը պատասխանեց, որ դրանք չեն էլ դադարել:

«Մեր շարժման հիմնական ռազմավարությունն այն է, որ միշտ հրապարակային հիշեցնեն` հայ ժողովուրդն իրեն չի ընդունում, նա և՛ իրավական խնդիրներ ունի, որ հանձնված են պետության լուծելուն, և՛ հոգևոր անհամատեղելիության, որ հանձնված է եպիսկոպոսների լուծելուն: Մեր հիմնական առաքելությունն է եպիսկոպոսներին ներկայացնել իր հոգևոր անհամատեղելիությունը, իշխանություններին՝ իր օրինական անհամատեղելիությունը, ժողովուրդն իրեն արդեն բոյկոտել է»,- ասաց նա:

Հարցին` Մայր աթոռից երկխոսելու փորձեր արվե՞լ են, Պետրոսյանը պատասխանեց, որ նման փորձ չի արվել:

«Հայ ազգը ունի նվիրյալ հոգևորականներ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Կարծում ենք, որ հայ ժողովուրդն արժանի է ունենալ նվիրյալ հոգևոր առաջնորդ: Փնտրենք ավելի ճիշտ Սփյուռքում երևի, վերջին հաշվով, ունենք մեկ եկեղեցի, երկու կաթողիկոս»,- նշեց նախաձեռնության անդամը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր կեսօրին փորձել են մուտք գործել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան տարածք, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները թույլ չեն տվել նախաձեռնության անդամներին մուտք գործել դիվանատան տարածք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP