18:16 31.10.2018
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հոկտեմբերի 25-ին Խորենացի փողոցի (Գումի շուկայի հարևանությամբ) մսի վաճառքի տաղավարներում և խանութներում կատարած հերթական շրջայցի ժամանակ որոշ կետերում հայտնաբերել էին ձիու մսի խմբաքանակ:
Վերահսկողական հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատերեր Օֆելյա Քոչինյանին և Մամե Հասանյանին պատկանող իրացման կետերի սառնարան-պահեստներում եղել է համապատասխանաբար 72 և 42 կգ ձիու միս, իսկ Մամե Հասանյանի սառնարան-պահեստում՝ նաև 37 կգ կասկածելի թարմության տավարի միս, հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Ըստ տնտեսվարողների հայտարարությունների՝ մսեղիքը ձեռք է բերվել Խորենացի փողոցի հարակից տարածքից՝ անհայտ անձից, իրացման կետում չի վաճառվել և պահվել է սառնարան-պահեստում՝ սեփական շներին կերակրելու նպատակով:
Նշված մսեղիքներից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ դրանցում հայտնաբերվել են անաէրոբ ինֆեկցիաներին բնորոշ մանրէներ: Մսեղիքը, լաբորատոր փորձաքննության արդյունքների հիմքով, ոչնչացվել է:
Ա/Ձ Օֆելյա Քոչինյանին պատկանող իրացման կետում նաև սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել սահմանված նորմերին, ուստի կասեցվել է դրա գործունեությունը: Ա/Ձ Մամե Հասանյանին տրվել է հանձնարարական գործունեությունը վերսկսել միայն տարածքի, սառնարան-պահեստի և գույքի պատշաճ մաքրումից և ախտահանումից հետո, ինչն էլ վերջինս կատարել է:
Միաժամանակ, քանի որ մսեղիքը ձեռք է բերվել անհայտ անձից, որը չի ունեցել դրա անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև հաշվի առնելով կենդանական ծագման սննդամթերքի բարձր ռիսկայնության հանգամանքը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ձիու մսի ծագումը պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...