Լեռնագոգ գյուղում սելավատարերի ջրերը լցվել են գյուղի տները և փողոցները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Լեռնագոգ գյուղում սելավատարերի ջրերը լցվել են գյուղի տները և փողոցները

09:46 22.05.2018

Սելավատարի խցանման հետևանքով ջրալցվել են Լեռնագոգ գյուղի փողոցներն ու տները: ԱԻՆ-ից հայտնում են, որ այս մասին ահազանգ ստացել են երեկ՝ մայիսի 21-ին, ժամը  22:14-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:

Փրկարարները հայտնել են, որ ջրալցվել են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը և նկուղները:

Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած տրակտորի օգնությամբ սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի արդյունքում սելավատարի ջրի մակարդակը նվազել է:

Մինչ ժամը 03:25-ը փրկարարները Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ) իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Ժամը 4-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ. փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին,  ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարություննների ներկայացուցիչներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16:00 28.07.2025

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

16:00 28.07.2025

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։   ...

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025 ...

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

15:41 28.07.2025

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։ ...

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:30 28.07.2025

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ […] ...

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

15:21 28.07.2025

Սպիտակում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։ Հետազոտությամբ պարզվել է, որ «Պանիր չանախ» և «Կարագ 82,5% յուղայնությամբ» արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ […] ...

BACK_TO_TOP